Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Կարեն Համլետի Բադոյան

(ոստիկանության ավագ լեյտենանտ)

ՀՀ ոստիկանության նախկին ծառայող, ոստիկանության ավագ լեյտենանտ Կարեն Համլետի Բադոյանը ծնվել է 1990թ. մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում:

2007-2011 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը:

2011թ. հունիսի 28-ից մինչև 2013թ. հունիսի 28-ը ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ որպես պարտադիր ժամկետային զինծառայող:

2017թ. հոկտեմբերի 31-ին ընդունվել է ՀՀ ոստիկանությունում ծառայության և նշանակվել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի  բաժնի ՊՊԾ դասակի 2-րդ սպայական  ջոկի (հատուկ) ծառայության տեսուչի պաշտոնում:

Ոստիկանությունում ծառայության ընթացքում խրախուսվել է 1 անգամ:

2020թ. սեպտեմբերի 27-ին  Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ Կ.Բադոյանը  իր ծառայակիցների  հետ միասին մեկնել է  Արցախի Հանրապետություն՝ մարտական գործողություններին մասնակցելու համար:

Զոհվել է 2020թ. հոկտեմբերի  4-ին Շուշի քաղաքում մշակույթի պալատում խորհրդակցության ժամանակ հակառակորդի հրետակոծության հետևանքով:

Ամուսնացած չէր: