Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«ԼՈՒՅՍ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ԾՐԱԳԻՐ

«Լույսի» կրթաթոշակի ծրագիրը հիմնադրամի երկու հիմնական ծրագրերից է: Այն ապահովում է Հայաստանի զարգացումը և մասնակցությունը գիտելիքահենք համաշխարհային տնտեսությանը, աշխարհի առաջատար երկրներին համաքայլ ընթացքը:

«ԼՈՒՅՍ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ԾՐԱԳԻՐ

«Լույսը» փոխառություն կամ կրթաթոշակ է շնորհում աշխարհասփյուռ հայ ուսանողներին` աշխարհի լավագույն համալսարաններում սովորելու:

«ԼՈՒՅՍԻ» ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԿԴԻՏԱՐԿՎԻ ՈՐՊԵՍ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ, ԵՐԲ ՈՒՍԱՆՈՂԸ ԿԱՏԱՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ «ԼՈՒՅՍԻ» ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:

«Լույսի» դրամաշնո՞րհ, թե՞ փոխառություն. ուսանողն ինքն է որոշում:

«Լույսի» յուրաքանչյուր կրթաթոշակառու, ով համապատասխանում է «Լույսի» չափորոշիչներին, hիմնադրամի կողմից իրեն հատկացվող գումարը վերածում է

  • դրամաշնորհի, եթե ծառայում է «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրին (ԶՀՄ ծրագիր) և/կամ մասնակցում «Ստարտ Արմենիա» պրակտիկայի ծրագրին,
  • փոխառության, որը պետք է փոխհատուցվի ուսանողի ակադեմիական ծրագրի ավարտին, եթե ուսանողն ընտրում է ԶՀԾ-ին կամ «Ստարտ Արմենիա» պրակտիկայի ծրագրին չմասնակցելու տարբերակը:

Ընտրության չափորոշիչներն անփոփոխ են։

«Լույսի» հատկացրած գումարը դրամաշնորհ է, եթե

  • ուսանողն ուսումնառության յուրաքանչյուր տարվա ընթացքում՝ ամռան ամիսներին, մասնակցում է «Լույսի» «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրին: Կրթաթոշակի վերջին տարում կամ մեկամյա ուսումնական ծրագրին հաջորդող ամռանն ուսանողը երկամսյա պրակտիկա է անցնում հայաստանյան ընկերություններից մեկում: 
    Այդ աշխատանքը գնահատվում է 1-10 միավորանոց սանդղակով: 7 միավորից ցածր գնահատական վաստակած ուսանողի գումարը վերածվում է փոխառության, որը ենթակա է փոխհատուցման: 
    «Լույսի» ներկայացուցիչ կամ «Լույսի» դեսպան լինելը լրացուցիչ միավորներ է բերում ուսանողին` գումարվելով համայնքներում նրա աշխատանքի որակին, նախապես պատրաստված ու առաջարկված զարգացման ծրագրի որակին, ինչպես նաև որպես մենթոր` ուսանողի ջանասիրությանը:

«Լույսի» հատկացրած գումարը փոխառություն է, եթե

  • ուսանողը չի կատարում «Լույսի» պայմանագրով ստանձնած պարտականությունները. ուսումնական ծրագրի ընթացքում ուսանողը որոշում է հետաձգել և/կամ չկատարել իր պարտականությունները «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրի մասով կամ կատարում է մասամբ:

Չափորոշիչներ

«Լույսի» կրթաթոշակին համապատասխանելու համար ուսանողը պետք է

  • լինի ծագումով հայ, Հայաստանի քաղաքացի կամ ունենա հայկական արմատներ (խառնամուսնությունների զավակների համար),
  • ընդունված լինի «Լույսի» կայքում հրապարակված լավագույն 10 (տասը) համալսարաններից մեկը՝ գիտական աստիճան շնորհող առկա ուսուցմամբ ծրագրով սովորելու,
  • «Լույսին» դիմելու պահին պետք է լինի 18-40 տարեկան:

Դիմորդները պետք է ներկայացնեն անձը հաստատող կամ այլ փաստաթուղթ, որ կապացուցի անմիջական հայկական արմատների գոյությունը: Հայաստանի քաղաքացի դիմորդները պետք է ներկայացնեն վավեր անձնագիր կամ ՀՀ նույնականացման քարտ: Ոչ քաղաքացիներին խնդրում ենք ներկայացնել ծննդյան վկայական, ծնողի անձնագիր (հայկական ծագում ունեցող մոր կամ հոր) կամ մկրտության վկայական (ապացույց, որ դիմորդը մկրտվել է հայկական եկեղեցում):

Ուսանողը չի կարող դիմել «Լույսի» կրթաթոշակին, եթե համալսարանից միայն պայմանական հրավեր է ստացել (Conditional Offer):

Ուսումնառությունը պետք է լինի առկա համակարգով կրթական ծրագրի ողջ ընթացքում: Չի թույլատրվում կրթաթոշակի ստանալը հետաձգել:

Ուսանողը կարող է դիմել «Լույսին», միայն եթե արդեն իսկ դիմել է իր ընտրած համալսարանի ֆինանսական աջակցության գրասենյակ: Համալսարանի ֆինանսական հայտը պետք է լինի թարմ և ներկայացվի տվյալ ուսումնական տարվա համար, որպեսզի ուսանողը ստանա «Լույսի» կրթաթոշակ: Ուսանողը չի կարող «Լույսին» ներկայացնել բուհի` նախորդ տարվա ֆինանսական հայտը:

Ուսանողը չի կարող երկու անգամ դիմել հիմնադրամին նույն ակադեմիական աստիճանի համար, օրինակ` երկրորդ անգամ մագիստրատուրայում սովորելու համար:

«Լույսից» կրթաթոշակ կարելի է ստանալ միայն մեկ ակադեմիական աստիճանի համար: Հաջորդ ակադեմիական փուլ անցնելու դեպքում (բակալավրիատից մագիստրատուրա և մագիստրատուրայից ասպիրանտուրա) երկրորդ անգամ «Լույսի» աջակցությանը դիմելիս ուսանողը կհայտնվի սպասողների շարքում: Նրան կրթաթոշակ կշնորհվի, միայն եթե համալսարանին հատկացված 10 տեղերի շարքում ազատ հնարավորություն լինի:

«Լույսի» կրթաթոշակի առցանց հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 15-ը (Երևանի ժամանակով 23:59): Ուշացած կամ ոչ ամբողջական հայտերը չեղյալ կդարձնեն ուսանողի դիմումը:

Առաջին 10 ուսանողները, ովքեր դիմում են ամբողջական փաթեթով, որում ներառված է առաջիկա ուստարվա համար հաստատված բուհերից մեկի վերջնական հրավերը (unconditional offer), կհամապատասխանեն «Լույսի» կրթաթոշակի պայմաններին:

Պահանջվող փաստաթղթեր

Կցվող փաստաթղթերի ընդհանուր ծավալը չպետք է գերազանցի 20Mb-ը։

Վավեր անձնագրի պատճեն (ՀՀ քաղաքացիները` անձնագրի երկու էջերը)

Համալսարանի ընդունելության վերջնական նամակը

Համալսարանի կրթաթոշակին դիմելու Ձեր հայտը

Համալսարանին գրված նպատակների հիմնավորման նամակը (Statement of Purpose)

Ձեր մոտիվացիոն նամակը «Լույսին»` «Ինչպե՞ս եմ պատկերացնում ապագաս և Հայկական աշխարհում կատարածս ներդրումը (այն կարող է տեղադրվել կայքում)

Հայերեն ինքնակենսագրություն

Անգլերեն ինքնակենսագրություն

3×4 չափի դիմանկար

Լրացուցիչ փաստաթղթեր ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց համար

Ծննդյան վկայական

Ծնողի անձնագիր (հայկական ծագում ունեցող մոր կամ հոր)

Մկրտության վկայական

Լրացուցիչ փաստաթղթեր (չի վերաբերում 1-ին կուրսի ուսանողներին)

Միջին որակական գնահատականը (GPA score)

Աղբյուրը՝ www.luys.am