Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Շվեյցարիայի կառավարության «Գերազանցության կրթաթոշակներ»

Շվեյցարիայի կառավարության 2015–2016թթ. «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագիրը` նախատեսված գիտության ոլորտի հայ ուսանողների համար, ղեկավարվում է «Լույս» հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Այն ուսանողները, ովքեր ցանկանում են հետբուհական կրթություն ստանալ Շվեյցարիայի լավագույն գիտական կենտրոններում, պետք է իրենց հետազոտական նախագծերն ուղարկեն «Լույս» հիմնադրամին`  swiss.scholarship@luys.am  հասցեին, մինչև 2014թ. նոյեմբերի 15–ը։

Հարգելի ապագա դիմորդ,
Խնդրում ենք նկատի ունենալ, որ Շվեյցարիայի կառավարության «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագիրը, որ կառավարվում է Հայաստանում «Լույս» հիմնադրամի հետ համատեղ, առանձին ծրագիր է. այն առնչություն չունի «Լույսի»` արդեն իսկ գործող կրթաթոշակային ֆոնդի հետ։

Շվեյցարիայի կառավարության «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագիրը հովանավորում է գիտության ոլորտում անցկացվող մի շարք հետազոտական նախագծեր։ Շվեյցարիայի կառավարությունն է որոշում կրթաթոշակի հատկացման պայմաններն ու չափանիշները և սահմանում կրթաթոշակառուների թիվը։

Կրթաթոշակները տրվում են միայն հետբուհական մասնագիտական կրթություն ստանալ ցանկացող ուսանողներին`

  • հետազոտական կրթաթոշակներ,
  • ասպիրանտական կրթաթոշակներ,
  • դոկտորական կրթաթոշակներ։

Երեք տիպի կրթաթոշակների ուղեցույցը հասանելի է հետևյալ էջում`
http://www.sbfi.admin.ch/themen/01366/01380/01828/01838/index.html?lang=en

Հայտը ներկայացնելիս դիմորդը պետք է Հայաստանում բնակվելիս լինի։

Հայաստանի քաղաքացիները, ովքեր բնակվում են Շվեյցարիայում ավելի քան մեկ տարի, չեն համապատասխանում կրթաթոշակի չափորոշիչներին։

Դիմումների ընթացակարգը
Նախքան հայտի ամբողջական փաթեթը խնդրելը` համոզվեք, որ համապատասխանում եք կրթաթոշակի համար անհրաժեշտ բոլոր չափորոշիչներին։ Նաև լրացրեք կից ներկայացված ընդհանուր տեղեկությունների ձևը։

Դիմումի փաթեթը ստանալու համար խնդրում ենք գրել  swiss.scholarship@luys.am  հասցեին` կից ներկայացնելով լրացված ընդհանուր տեղեկությունների ձևը։

Դիմումների ընթացակարգի ժամանակացույցը

  • Հայտերն ընդունվում են 2014թ. օգոստոսի 17–ից։
  • Հայտերի և նախագծի ներկայացման վերջնաժամկետը 2014թ. նոյեմբերի 15–ն է։
  • Կրթաթոշակները հատկացվում են մինչև 2015թ. սեպտեմբերի 15–ը։ 

Նախազգուշացում Շվեյցարիայի կառավարության կրթաթոշակի անվան տակ կեղծ կրթաթոշակի առաջարկի վերաբերյալ

Կրթության, հետազոտության և նորարարության հարցերի պետական քարտուղարությունը նախազգուշացնում է Շվեյցարիայի Դաշնության կառավարության կրթաթոշակի մասին էլեկտրոնային փոստով տարածվող կեղծ հաղորդագրությունների մասին։

Օտարերկրյա ուսանողներին հատկացվող կրթաթոշակների հարցով Շվեյցարիայի դաշնային հանձնաժողովը կրթաթոշակների վերաբերյալ երբեք գովազդային հայտարարություններ չի տարածում էլ. փոստով: Կրթաթոշակային ծրագրերն ուղղակիորեն կառավարվում են տարբեր երկրներում Շվեյցարիայի դեսպանատների կողմից:

Կրթաթոշակների հարցով Շվեյցարիայի դաշնային հանձնաժողովը խորհուրդ է տալիս երբևէ չպատասխանել նմանատիպ էլ. նամակների և առավել ևս չուղարկել որևէ գումար:

Աղբյուրը`  www.luys.am