Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հետաքրքիր առաջարկ mamul.am-ից` ուսանողների, սկսնակ և փորձառու լրագրողների համար

Եթե Դուք ունեք համապատասխան մասնագիտական կրթություն, կամ ուսանող եք, հետաքրքրված եք լրագրողական աշխատանքով ևցանկանում եք աշխատել  ՄԱՄՈՒԼ.am լրատվականում, կամ ստեղծել Ձեր անձնական էլեկտրոնային լրատվամիջոցը, կամ ուղղակի հրապարակել հոդվածներ, ապա առաջարկում ենք աննախադեպ հնարավորություն:
Այսուհետ, ՄԱՄՈՒԼ.am լրատվականի առցանց համակարգում գրանցվելով որպես “Անհատ”, կարող եք անձամբ տեղադրել և հրապարակել Ձեր ինչպես հին, այնպես էլ նոր հոդվածները: Հոդվածները կարող են լինել ցանկացած բնագավառից. քաղաքական, մշակույթ, սպորտ, գիտություն:

Մեր մասնագետներն անընդհատ հետևելու են այդ հրապարակումներին:
1. Յուրօրինակությամբ,
2. գրագետ հայերենով (կամ այլ լեզվով),
3. ընթերցվածությամբ, ընթերցողի ուշադրությամբ, դրական կարծիքներով աչքի ընկած հոդվածների հեղինակները կհրավիրվեն մշտական աշխատանքի ՄԱՄՈՒԼ.am լրատվականում:

Պարտադիր պայմաններ.
1. գրանցվել իրական անվամբ,
2. տեղադրել անձնական լիարժեք տեղեկատվություն,
3. կոնտակտային հեռախոսահամար և այլն,
4. ծանոթանալ Մամուլի խոսնակի ընդհանուր դրույթներին,
5. պահպանել գրանցման պայմանագրի պահանջները:

Աղբյուրը` http://mamul.am