Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Մարտական պատրաստության ակումբը» հայտարարում է ընդունելություն

Հարգելի երիտասարդներ

Ուրախությամբ հայտնում ենք, որ «Աշխարհազոր» երիտասարդական, կրթական հասարակական կազմակերպությունը ազդարարում է «Մարտական պատրաստության ակումբ» նախագծի երկրորդ խմբի ընդունելությունը:

Ծրագրում ընդգրկված երիտասարդները տեսական և գործնական դասընթացների միջոցով հնարավորություն կստանան տիրապետելու մարտական պատրաստության հիմունքներին (կրակային պատրաստություն, մարտավարական պատրաստություն, առաջին օգնություն և այլն), կծանոթանան տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնահարցերին:

Ծրագրին կարող են մասնակցել 17 – 30 տարեկան ակտիվ երիտասարդներ:

«Մարտական պատրաստության ակումբ» նախագծի երկրորդ խմբում ընդգրկվելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում – հայտը` այստեղ: Դիմումների ընդունման վերջնաժամկետը ս.թ. ապրիլի 17-ն է:

Հ.Գ. Ծրագրին մասնակցությունը կազմակերպվում է անվճար հիմունքներով:

Աղբյուրը` martakanakumb.wordpress.com