Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«ՄասնակցուՄԵՆՔ» սոցիալական ձեռնարկատիրության և ակտիվ քաղաքացիության ծրագիր

 «ՄասնակցուՄԵՆՔ» սոցիալական ձեռնարկատիրության և ակտիվ քաղաքացիության ծրագիր

Ցանկանու՞մ ես իմանալ՝ ինչ է սոցիալական ձեռնարկատիրությունը և ակտիվ քաղաքացիությունը, ապա այս ծրագիրը հենց քեզ համար է։ Ավելին՝ ծրագիրը ստացած գիտելիքները գործնականում կիրառելու նոր հնարավորություն է։

«ՄասնակցուՄԵՆՔ» սոցիալական ձեռնարկատիրության և ակտիվ քաղաքացիության ծրագիրը խրախուսում է երիտասարդների կողմից սոցիալական ձեռնարկատիրությունների ստեղծումը և ակտիվ մասնակցությունը համայնքի կյանքին՝ դասընթացների, մասնագիտական պրակտիկաների և քննարկումների միջոցով։

Ծրագրին կարող են դիմել ՀՀ մարզերում բնակվող 18-ից 28 տարեկան երիտասարդները։ Ծրագրի շրջանակներում ընտրված մասնակիցները հնարավորություն են ունենալու մասնակցելու «Ակտիվ քաղաքացիություն» և «Սոցիալական ձեռնարկատիրություն» դպրոցներին, ինչպես նաև՝ անցնելու 2 շաբաթ տևողությամբ պրակտիկա հասարակական կազմակերպություններում կամ սոցիալական ձեռնարկատիրություններում։

Ստորև կարող ես տեսնել ծրագրի շրջանակներում կազմակերպվող դասընթացների ամսաթվերը՝

  • Ակտիվ քաղաքացիության դպրոց

04.02 – 10.02.2018 /6օր տևողությամբ/ (հետևյալ մարզերի ներկայացուցիչների համար՝ Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր, Սյունիք, Արարատ)/ վայր՝ ք.Դիլիջան
18.02 – 24.02.2018 /6օր տևողությամբ/ (հետևյալ մարզերի ներկայացուցիչների համար՝ Լոռի, Շիրակ, Արագածոտն, Կոտայք, Արմավիր) / վայր՝ ք. Վանաձոր

  • Սոցիալական ձեռնարկատիրության դպրոց

04․03 – 09․03.2018 /5օր տևողությամբ/ (հետևյալ մարզերի ներկայացուցիչների համար՝ Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր, Սյունիք, Արարատ) / վայր՝ ք.Դիլիջան
18.03 – 23.03.2018 /5օր տևողությամբ/ (հետևյալ մարզերի ներկայացուցիչների համար՝ Լոռի, Շիրակ, Արագածոտն, Կոտայք, Արմավիր) / վայր՝ ք. Վանաձոր

  • 2 շաբաթ տևողությամբ պրակտիկա
  • Երիտասարդական ֆորում

Ծրագրի դիմում-հայտը լրացնելու համար հետևի՛ր հետևյալ հղմանը՝ goo.gl/T4GNs4
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է` 28/01/2018։

Ծրագրին մասնակցությունը ամբողջությամբ ԱՆՎՃԱՐ է։
Հարցերի դեպքում կարող եք գրել Աննա Թովմասյանին՝ հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ annatovmasyan@apy.am

 


«ՄասնակցուՄԵՆՔ» սոցիալական ձեռնարկատիրության և ակտիվ քաղաքացիության ծրագիրն իրականացվում է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի և «Կայուն զարգացման և ակտիվ քաղաքացիության ԷկոԼաբ հիմնադրամ»-ի հետ համատեղ։
Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրի փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում:

 

Աղբյուրը՝ http://www.apy.am