Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի առկա ուսուցմամբ մագիստրատուրայի 2013-2014 ուստարվա ընդունելություն

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հայտարարում է առկա ուսուցմամբ մագիստրատուրայի 2013-2014 ուստարվա ընդունելություն` «Կիրառական արվեստ» մասնագիտությամբ:

Ընդունելությունը կատարվում է երեք փուլով:

Դիմել կարող են ընթացիկ տարվա շրջանավարտները և ՀՀ պետական և ըստ տվյալ մասնագիտության հավատարմագրված ոչ պետական բուհերի բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող նախորդ տարիների շրջանավարտները:

Առաջին փուլով դիմում են «Կիրառական արվեստ» մասնագիտության տվյալ ուսումնական տարվա շրջանավարտները:

Ընդունելության համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  • մագիստրատուրայի ընդունելության դիմում-հայտ,
  • բարձրագույն կրթության դիպլոմի և նրա հավելվածի բնագրերն ու պատճեններ,
  • 4 լուսանկար (3×4 չափսի),
  • զինվորական գրքույկի բնագիրն ու պատճեն  (առկայության դեպքում),
  • ընդունելության ծառայությունների համար գանձվող 1000 դրամի վճարի անդորրագիր։

Ընդունելության փաստաթղթերն ընդունվում են` 1-ին փուլով` մայիսի 20-ից մինչև հունիսի 4-ը, 2-րդ փուլով՝ հունիսի 10-ից մինչև հունիսի 25-ը, 3-րդ փուլով` օգոստոսի 20-ից մինչև օգոստոսի 30-ը։

Ընդունելությունը կատարվում է` 1-ին փուլով՝ հունիսի 8-ից մինչև հունիսի 13-ը, 2-րդ փուլով՝ հունիսի 27-ից մինչև հուլիսի 2-ը, 3-րդ փուլով` սեպտեմբերի 2-ից մինչև սեպտեմբերի 6-ը։

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել (0263) 4-00-35 հեռախոսահամարով:

ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ