Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԿՐԹԱՎՃԱՐ 2014

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԿՐԹԱՎՃԱՐ 2014

ՀՕՖ-ը «Մաթևոսյան կրթավճար» ծրագրի շրջանակներում Երևանի պետական համալսարան, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան և նրանց մասնաճյուղերն ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած առաջին կուրսեցիների համար հայտարարում է մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, ովքեր՝
ա) ընդունվել են.

Երևանի պետական համալսարանի հետևյալ ֆակուլտետներ`

• մաթեմատիկա և մեխանիկա,

• ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա,

• ֆիզիկա,

• քիմիա,

• կենսաբանություն,

• միջազգային հարաբերություններ /քաղաքագիտություն, հանրային կառավարում/,

• սոցիոլոգիա /սոցիալական աշխատանք/,

• փիլիսոփայություն,

• հոգեբանություն /հոգեբանություն/,

• հայ բանասիրություն,

• ժուռնալիստիկա:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետևյալ ֆակուլտետներ`
• կառավարում,

• ֆինանսներ,

• կառավարման տեղեկատվական համակարգեր,

• հաշվապահական հաշվառում,

• ապահովագրական գործ:

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հետևյալ ֆակուլտետներ`
• կոմպյուտերային համակարգեր և ինֆորմատիկա,

• մաթեմատիկա,

• ընդերքաբանություն և մետալուրգիա:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետևյալ ֆակուլտետներ`
• ագրոբիզնես և շուկայաբանություն,

• Տնտեսագիտական,

• անասնաբուժական և անասնաբուժական բժշկագիտություն,

• ագրոնոմիկա:

բ) ունեցել են բարձր առաջադիմություն դպրոցում, միասնական և ԲՈՒՀ-ի քննությունները հանձնել են գերազանց կամ բարձր գնահատականներով և ընդունվել վճարովի ուսուցման համակարգ,

գ) սոցիալապես անապահով ընտանիքներից են,

դ) պարտավորվում են ուսման ավարտից հետո նվազագույնը 4 տարի ապրել և աշխատել Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում:

«Մաթևոսյան կրթավճար» ծրագրի մրցույթին մասնակցելու կարգը.
Վերոհիշյալ պայմաններին համապատասխանող ուսանողները պետք է քննությունների ավարտից հետո 2014թ. հուլիսի 14-ից օգոստոսի 1-ը ք. Երևան, Մովսես Խորենացի 22 հասցեում գտնվող ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
• Դիմում (ձևը կարող եք վերցնել ՀՕՖ-ից, բուհի ընդունելության հանձնաժողովից),

• Անձնագրի պատճենը,

• Միջնակարգ կրթության վկայականի պատճենը,

• Միասնական քննությունների գնահատականները,

• ՀՀ ԿԳ նախարարության բուհերի ընդունելության քննությունների հաշվիչ կենտրոնի կամ ԲՈՒՀ-ի տեղեկանքը համապատասխան ֆակուլտետ ընդունվելու վերաբերյալ,

• Ընտանիքի սոցիալական անձնագրի պատճենը (առկայության դեպքում),

• Տեղեկանք ծնողների աշխատավայրից՝ նրանց աշխատանքի և աշխատավարձի վերաբերյալ, եթե չեն աշխատում՝ տեղեկանք զբաղվածության տարածքային կենտրոնից կամ աշխատանքային գրքույկի պատճենը:

Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել նաև տեղեկանքներ բնակության վայրից, համայնքի սոցիալական ծառայությունից և այլն: Թերի փաստաթղթերը չեն դիտարկվի:

Շահառուների ընտրությունը տեղի է ունենալու 3 փուլով.

1. Ներկայացված փաստաթղթերի քննում,

2. Ուսանողների տուն կատարված այցերի արդյունքների ամփոփում,

3. Անհրաժեշտության դեպքում հարցազրույցի անցկացում:

Ծրագրում ուսանողի ընդգրկման վերջնական որոշումը կայացնելու է ՀՕՖ-ի կրթական ծրագրերի հանձնաժողովը: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել ծրագրի համակարգող Էդուարդ Կարապետյանին (060) 52 66 60 հեռախոսահամարով:

Աղբյուրը` www.facebook.com/farusa