Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Դեկտեմբերի 3-ի տնօրենության նիստում

2015թ. դեկտեմբերի 3-ին ԵՊՀ ԻՄ-ում տեղի ունեցավ տնօրենության նիստ` մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանի նախագահությամբ:

Դեկտեմբերի 3-ի տնօրենության նիստում

Նիստի ընթացքում քննարկվեցին հեռակա ուսուցման համակարգի` 2015-16 ուստարվա 1-ին կիսամյակի դասերի ամփոփման, մասնաճյուղի` 2016թ. ընդունելության կրթական ծրագրերի հաստատման, ըստ ՌԾ-ի` մասնաճյուղի բոլոր ստորաբաժանումների ղեկավարների տարեկան հաշվետվությունները տնօրենությանը ներկայացնելու վերաբերյալ մի շարք հարցեր:

Առաջին հարցի կապակցությամբ մասնավորապես նշվեց, որ հեռակա ուսուցման համակարգի` 2015-16 ուստարվա 1-ին կիսամյակի դասերն անցկացվել են սահմանված կարգով, ձախողումներ չեն արձանագրվել:

Դեկտեմբերի 3-ի տնօրենության նիստում

Հաջորդ հարցի վերաբերյալ նշվեց, որ 2016 թվականին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն ընդունելություն է իրականացնելու 13 կրթական ծրագրերով, որոնցից 3-ը («Նախնական զինվորական պատրաստություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Համակարգչային գրաֆիկա») մասնաճյուղում նոր են:

Այդ կրթական ծրագրերը ներդրվել են` հաշվի առնելով ՀՀ-ի և հատկապես տարածաշրջանի աշխատաշուկայում դրանց ունեցած մեծ պահանջարկի վերաբերյալ մասնագետների, արտաքին շահակիցների, մարզի կրթության ոլորտի պատասխանատուների կարծիքները:

Մյուս հարցի հետ կապված` մասնաճյուղի բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց մինչև ս.թ. դեկտեմբերի 25-ը տնօրենությանը ներկայացնել ըստ ՌԾ-ի` իրենց տարեկան հաշվետվությունները: