Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Դեկտեմբերի 10-ի տնօրենության ընդլայնված նիստում

2016թ. դեկտեմբերի 10-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության ընդլայնված նիստ, որը նախագահում էր Ս. Ա. Առաքելյանը:

Նիստին մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էին ամբիոնների վարիչները, մասնագիտության կրթական ծրագրերի պատասխանատուները:

Դեկտեմբերի 10-ի տնօրենության ընդլայնված նիստում

Տնօրենության ընդլայնված նիստում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ի՝ 2016-17 ուսումնական տարվա առաջին կիսամյակի քննաշրջանի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր:

Մասնավորապես նշվեց, որ ընթացիկ քննությունների և ստուգումների հարցաշարերը հանձնված են ուսանողներին:

Քննաշրջանի ժամանակացույցները կազմված և ներկայացված են հաստատման:

Ըստ ժամանակացույցների` դեկտեմբերի 9-29-ը անցկացվելու են ընթացիկ քննություններն ու ստուգումները, ստուգարքները:

2017թ. հունվարի 9-27-ը կանցկացվեն հանրագումարային քննությունները:

Դեկտեմբերի 10-ի տնօրենության ընդլայնված նիստում

Նիստի ընթացքում հաստատվեցին 2016-17 ուսումնական տարվա առաջին կիսամյակի քննաշրջանի ժամանակացույցները:

Որոշվեց քննաշրջանն անցկացնել 2016թ. դեկտեմբերի 9-ից մինչև 2017թ. հունվարի 27-ը:

Ֆակուլտետների դեկաններին, ամբիոնների վարիչներին հանձնարարվեց ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ 2016-17 ուսումնական տարվա առաջին կիսամյակի քննաշրջանը կազմակերպված և պատշաճ մակարդակով իրականացնելու համար: