Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ապրիլի 15-ի տնօրենության նիստում

2015թ. ապրիլի 15-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության նիստ` Ս.Առաքելյանի նախագահությամբ:

Նիստի ընթացքում քննարկվեցին դեկանատների աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղիներին վերաբերող հարցեր:

ԵՊՀ ԻՄ-ի դեկանատների աշխատանքները կանոնակարգելու և ավելի արդյունավետ դարձնելու անհրաժեշտությունից ելնելով, ինչպես նաև ղեկավարվելով մասնաճյուղի կանոնադրության 14-րդ հոդվածի ա) և բ) կետերով` որոշվեց.

• Ֆակուլտետներում ամիսը երկու անգամ անցկացնել դեկանատի նիստ (հունվար և հունիս ամիսներին` մեկ անգամ)` դեկանատի կազմում ընդգրկելով ֆակուլտետի դեկանին, դեկանի տեղակալին, քարտուղարին, ուսումնական խորհրդատուին, ֆակուլտետի ՈՒԽ-ի և ՈՒԳԸ-ի նախագահներին, կուրսերի ավագներին:

• Հանձնարարել ամբիոնների վարիչներին` ամիսը մեկ անգամ հաշվետվություն ներկայացնել ֆակուլտետի դեկանին:

• Հանձնարարել ֆակուլտետների դեկաններին և Հեռակա ուսուցման բաժնի վարիչին` նախորդ ամսվա դեկանատի նիստում քննարկված հարցերի, խնդիրների ու առաջարկությունների մասին զեկուցել մասնաճյուղի տնօրենին:

• Սույն որոշման իրականացման վերահսկողության համար պատասխանատու նշանակել տնօրենի օգնական Ն.Գրիգորյանին:

Այս կարգը սահմանվեց նաև տնօրենության նիստերում քննարկված հարցերի, խնդիրների ու առաջարկությունների նկատմամբ. յուրաքանչյուր Գիտական խորհրդի նիստի օրակարգից առաջ լսել մասնաճյուղի տնօրենի հաշվետվությունը: