Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հոկտեմբերի 15-ի տնօրենության նիստում

2014թ. հոկտեմբերի 15-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության նիստ, որը նախագահում էր տնօրեն Ս.Առաքելյանը:

Նիստում քննարկվեցին հոկտեմբերի 17-ին ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի նիստ հրավիրելու, Հեռակա ուսուցման բաժնի` 2014-2015 ուսումնական տարվա առաջին կիսամյակի կրթության որակի բարելավման վերաբերյալ նախապատրաստական աշխատանքների մասին հարցեր:

Որոշվեց հոկտեմբերի 17-ին մասնաճյուղում հրավիրել գիտական խորհրդի նիստ` հետևյալ օրակարգով.

1. Հեռակա ուսուցման համակարգում դասավանդման արդյունավետության բարձրացման ուղղությամբ կատարվելիք աշխատանքների մասին
/Զեկուցող` Ս. Ա. Առաքելյան/

2. ԵՊՀ ԻՄ-ի ռազմավարական ծրագրի 2011-2015թթ. կատարման ընթացքի մասին
/Զեկուցող` Մ. Ա. Ճաղարյան/

3. ԵՊՀ ԻՄ-ում «Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ
դասախոսների աջակցման կենտրոն» ստեղծելու մասին
/Զեկուցող` Ս. Ա. Առաքելյան/

4. Ընթացիկ հարցեր:

Հեռակա ուսուցման բաժնի` 2014-2015 ուսումնական տարվա առաջին կիսամյակի կրթության որակի բարելավման վերաբերյալ նախապատրաստական աշխատանքների կապակցությամբ որոշվեց.

• Հեռակա ուսուցման բաժնի դասապրոցեսի նորմալ անցկացման նպատակով ըստ մասնագիտությունների նշանակել պատասխանատուներ («Հայոց լեզու և գրականություն» – Մ.Սարուխանյան, «Պատմություն» – Ն.Մարգարյան, «Մանկավարժություն և հոգեբանություն» – Ա.Ղուկասյան, «Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա», «Քարտեզագրություն և կադաստրային գործ» – Գ.Գասպարյան, «Տնտեսագիտության տեսություն» – Վ.Աղաբաբյան):

• Հանձնարարել Հեռակա ուսուցման բաժնին մինչև նոյեմբերի 3-ը պատրաստել և հաստատման ներկայացնել դասացուցակները, լրացնել դասամատյանները, ուսանողների ստուգման գրքույկները, ուսանողների համար էլեկտրոնային տարբերակով հասանելի դարձնել դասախոսությունները: