Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Տնօրենը հանդիպեց մասնաճյուղի ուսանողական կառույցների ներկայացուցիչների հետ

2015թ. սեպտեմբերի 22-ին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն, պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ Սամվել Առաքելյանը հանդիպում ունեցավ մասնաճյուղի ուսանողական կառույցների` ուսանողական խորհրդի, ուսանողական գիտական ընկերության, «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի ներկայացուցիչների հետ: 

Տնօրենը հանդիպեց մասնաճյուղի ուսանողական կառույցների ներկայացուցիչների հետ

Հանդիպմանը ներկա էին նաև տնօրենի օգնական Նաթելլա Գրիգորյանը, հասարակայնության հետ կապերի և մամուլի պատասխանատու Հասմիկ Վանյանը:

Տնօրենը ուսանողներին կոչ արեց լինել ուսումնատենչ, ակտիվ, նպատակասլաց, հաճախակի կազմակերպել միջոցառումներ, գիտաժողովներ, բանավեճեր, ինտելեկտուալ խաղեր, մասնակցել տարբեր մրցույթների:

Տնօրենը հանդիպեց մասնաճյուղի ուսանողական կառույցների ներկայացուցիչների հետ

«Ուսանողը պիտի ունենա մե՛կ նպատակ` ստանալ որակյալ կրթություն, իսկ այն, որ մեր համալսարանը պատրաստ է տալու նման կրթություն, դա ակնհայտ է. վկան մեր լավագույն շրջանավարտներն են, որոնք հաջողությամբ աշխատում են հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, պետական և հանրային կառույցներում, բանկային համակարգում,- իր խոսքում ընդգծեց Ս.Առաքելյանը: -Մենք ամեն ջանք ու եռանդ գործադրում ենք մասնաճյուղում կրթության անհրաժեշտ որակ ապահովելու համար»:

Հանդիպման ընթացքում ուսանողներն առաջադրեցին ուսումնական գործընթացին վերաբերող խնդիրներ, ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: