Иджеванский филиал Ереванского государственного университета

Տնօրենության ընդլայնված նիստում

2015թ. օգոստոսի 28-ի ԵՊՀ ԻՄ-ում տեղի ունեցավ տնօրենության ընդլայնված նիստ` մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանի նախագահությամբ:

Տնօրենության ընդլայնված նիստում

Ընդլայնված նիստին մասնակցում էին տնօրենության անդամները, մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական, ուսումնաաօժանդակ, վարչական և տնտեսական անձնակազմի ներկայացուցիչները:

Նիստում քննարկվեցին 2015-2016 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների` ժամատախտակի, դասատախտակների, աշխատանքային պլանների, ամբիոնային ծանրաբեռնվածության, պորտֆոլիոների (առարկայական փաթեթների) առկայության, բուհի ընդհանուր սանիտարահիգիենիկ վիճակի վերաբերյալ մի շարք հարցեր:

Տնօրենության ընդլայնված նիստում

Տնօրեն Ս.Առաքելյանը ներկայացրեց նաև ԵՊՀ ԻՄ-ում գործող և նոր մասնագիտությունների հեռանկարների հարցը, նշեց, որ մասնաճյուղում այս տարի առկա ուսուցման համակարգի ընդունելության քննություննների նվազագույն շեմը հաղթահարել է 164 դիմորդ:

Մասնաճյուղի աշխատակիցներին շնորհավորելով նոր ուսումնական տարվա կապակցությամբ` տնօրենը նրանց մաղթեց եռանդուն աշխատանք, ուժերի լարում` բուհի հիմնական առաքելությունն իրականացնելու, անհրաժեշտ գիտելիքներով ու կարողություններով օժտված` բակալավրի որակավորումով մասնագետներ պատրաստելու գործում: