Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Սեպտեմբերի 7-ի տնօրենության նիստում

2016թ. սեպտեմբերի 7-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության նիստ, որը նախագահում էր Ս.Առաքելյանը:

Նիստի ընթացքում քննարկվեցին 2016-17 ուստարվա նախապատրաստական աշխատանքներին վերաբերող և մի քանի ընթացիկ հարցեր:  

2016-17 ուստարվա նախապատրաստական աշխատանքների կապակցությամբ նշվեց, որ հաստատվել է 2017թ. մասնագիտությունների ցանկը, որտեղ կատարվել են որոշ փոփոխություններ:

Սեպտեմբերի 7-ի տնօրենության նիստում

Մասնավորապես փոփոխություններ են կատարվել ընդունելության քննություններում. «Պատմություն» մասնագիտության մեջ Ընդհանուր պատմության (գր.) կամ Օտար լեզվի (գր.)  քննությունները մրցութայինից դարձել են ոչ մրցութային, «Անգլերեն լեզու և գրականություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտություններում ոչ մրցութային է դարձել «Հայոց լեզու և գրականություն» (գր.) մրցութային առարկան: «Դիզայն» մասնագիտության ընդունելության քննություններից հանվել է «Գունանկար» առարկան:

 Հանվել են «Համակարգչային գրաֆիկա», «Տնտեսագիտություն», «Հոգեբանություն» մասնագիտությունների կրթական ծրագրերը:

Ավելացվել են «Ֆինանսներ», «Սոցիալական աշխատանք», «Զբոսաշրջություն» մասնագիտությունները:

Ուսման վարձավճարների գանձման վերջնաժամկետի հետ կապված՝ նշվեց, որ ուսանողին չի թույլատրվի մասնակցելու երկրորդ ընթացիկ քննությանը, եթե ուսման վարձի 50%-ը վճարված չէ, ստուգարքի կթույլատրվի մասնակցելու, եթե ուսման վարձը 100%-ով վճարված է:

Նիստի ընթացքում 2016-17 ուստարվա նախապատրաստական աշխատանքները գնահատվեցին բավարար: