Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Դեկտեմբերի 16-ի տնօրենության նիստում

2015թ. դեկտեմբերի 16-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության նիստ, որը նախագահում էր մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը:

Դեկտեմբերի 16-ի տնօրենության նիստում

Նիստի ընթացքում քննարկվեցին գիտական խորհրդի` տարեվերջյան ընդլայնված նիստ հրավիրելու, 2014-2015 ուստարվա II կիսամյակում մասնաճյուղում անցկացված Դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ ուսանողական հարցումների մասին մի շարք հարցեր:

Մասնավորապես ներկայացվեցին առաջիկա գիտխորհրդի նիստում քննարկվելիք հարցերը, որոնք վերաբերում էին ԵՊՀ ԻՄ-ի` 2011-2015թթ. ռազմավարական ծրագրի կատարմանը, մասնաճյուղի` 2015թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) հունվար-դեկտեմբեր կատարողականին, ԵՊՀ ԻՄ-ի` 2016թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) քննարկմանը, մասնաճյուղի` 2014-15թթ. ուսումնական տարվա գործունեության վերաբերյալ տնօրենի հաշվետվությանը, ԵՊՀ ԻՄ-ի` 2016-2020թթ. ռազմավարական ծրագրի քննարկմանը:

Դեկտեմբերի 16-ի տնօրենության նիստում

Գիտխորհրդում ընդգրկվելիք ընթացիկ հարցերից հատկանշական են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենության կանոնակարգում փոփոխություններ կատարելուն, ԵՊՀ ԻՄ-ում ուսանողական նպաստների պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգում փոփոխություն կատարելու համար ձևավորված հանձնաժողովի, մասնաճյուղում կառուցվածքային փոփոխություններ կատարելու նպատակով ստեղծված հանձնաժողովի և ԵՊՀ ԻՄ-ի զինանշանի, դրոշի, օրհներգի, հուշամեդալի էսքիզների պատրաստման նպատակով ստեղծված հանձնաժողովի կատարած աշխատանքներին վերաբերող հարցերը: