Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հանդիպում Իջևանի ավագ դպրոցի աշակերտների հետ

2015թ. սեպտեմբերի 25-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տնօրեն Սամվել Առաքելյանը հանդիպեց Իջևանի ավագ դպրոցի մի խումբ աշակերտների հետ:

Հանդիպում Իջևանի ավագ դպրոցի աշակերտների հետ

Հանդիպմանը ներկա էին նաև Իջևանի ավագ դպրոցի տնօրեն Ա.Խոջայանը, ուսուցիչներ, մասնաճյուղի մասնագիտական կրթության և պրակտիկայի կազմակերպման բաժնի վարիչ Վ.Աղաբաբյանը, աշխատակիցներ, ուսանողներ:

Հանդիպում Իջևանի ավագ դպրոցի աշակերտների հետ

Հանդիպման նպատակն էր մասնագիտական կողմնորոշման հարցում աջակցել աշակերտներին, բուհում գործող մասնագիտությունների վերաբերյալ տալ տեղեկատվություն:

Մասնաճյուղի տնօրենն ընդգծեց մասնագիտության ճիշտ ընտրության կարևորությունը մարդու կյանքում, ներկայացրեց ԵՊՀ ԻՄ-ի` 2016-2017 ուստարվա բակալավրի կրթական ծրագրով մասնագիտությունները, անդրադարձավ դրանց առանձնահատկությունններին և աշխատաշուկայում ունեցած պահանջարկին:

Հատկանշվեց, 2016 թվականին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը, գործող մասնագիտություններից բացի, ընդունելություն է իրականացնելու 5 նոր մասնագիտություններով` «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Նախնական զինվորական պատրաստություն», «Սոցիալական աշխատանք», «Զբոսաշրջության կառավարում» և «Համակարգչային գրաֆիկա»:

Յուրաքանչյուր մասնագիտության համար ներկայացվեց ընդունելության քննությունների ցանկը:

Ընդգծվեց, որ 2016-2017 ուստարվա համար ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում օտար լեզուների հետ կապված կատարվել են փոփոխություններ («Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողները հավասար ժամաքանակով կանցնեն ֆրանսերեն և հակառակը), որոնց արդյունքում մասնաճյուղը կտա 2 օտար լեզվի համահավասար իմացությամբ շրջանավարտներ:

Հանդիպում Իջևանի ավագ դպրոցի աշակերտների հետ

Հանդիպման վերջում ավագ դպրոցի տնօրեն Ա.Խոջայանը շնորհակալություն հայտնեց պարոն Առաքելյանին` աշակերտներին մասնագիտական կողմնորոշում տալու, ավագ դպրոցի հետ համագործակցելու համար: