Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հանդիպում ՀՀ վաստակավոր նկարիչ Անատոլի Ավետյանի հետ

2012թ. հոկտեմբերի 9-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ հանդիպում ՀՀ վաստակավոր նկարիչ Անատոլի Ավետյանի հետ, որը նախաձեռնել էր ԵՊՀ ԻՄ տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի դասախոս, արվեստաբան Լ. Լաճիկյանը:

Հանդիպմանը մասնակցում էին Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Կ. Այվազյանը, դասախոսներ, ուսանողներ:

Իրականացվեց մի նկարի ցուցադրություն:

 Անկեղծ ու մտերմիկ զրույցի միջոցով վաստակավոր նկարիչն իր փորձը փոխանցեց մատաղ սերնդին:

Նա նշեց, որ մասնաճյուղում կիրառական արվեստի ուսուցումն ամուր հիմքերի վրա է դրված, և ինքը մեծապես տպավորված է ուսանողների մասնագիտական ու ստեղծագործական կարողություններով: