Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ինչպես գրել և հրապարակել գիտական հոդված

Ինչպես գրել և հրապարակել գիտական հոդված

Ֆրանսիայի առաջատար պոլտեխնիկական բուհը՝ Ecole Polytechnique-ը Coursera հարթակում առաջարկում է զանգվածային բաց առցանց դասընթաց (MOOC) «Ինչպես գրել և հրապարակել գիտական հոդված» (“How to Write and Publish a Scientific Paper”) թեմայով։ Դասընթացը վարում է Ecole Polytechnique-ի ֆիզիկայի դեպարտամենտի ասիստենտ-պրոֆեսոր Մատիս Պլապը (Mathis Plapp):

Դասընթացը նախատեսված է այն ուսանողների համար, որոնք ակադեմիական հետազոտության փորձ ունեն. մասնակիցները պետք է ստացված խորհուրդ-հանձնարարականները կիրառեն իրենց անհատական հետազոտական նախագծի համար։ Եթե դուք նոր եք սկսել ձեր թեկնածուական թեզը կամ պարզապես ցանկանում եք հրապարակել ձեր գիտական հոդվածը, ապա այս դասընթացը ձեզ համար է։

Մեկնարկը․  դասընթացը մեկնարկում է հունիսի 6-ին (հասանելի է նաև ուշ միանալու դեպքում)
Տևողությունը․  4 շաբաթ
Մասնակցի ներգրավվածությունը․ շաբաթական 7-10 ժամ ուսուցում, 10 ժամ ակտիվնախագծային աշխատանք
Արժեքըանվճար կամ  ամբողջական փաթեթով
Հավաստագրի առկայություն․ տրվում է, արժեքը՝ $49 
Լեզուն․ անգլերեն

Փոխներգործուն (ինտերակտիվ) դասընթացը տեսական և գործնական բաղադրիչների միջոցով մասնակիցներին հնարավորություն կտա ուրվագծել գիտական հոդված գրելու առանձնահատկությունները, ընտրել ավարտված հոդվածի հրապարակման համար համապատասխան գիտական հանդես և նախապատրաստել սեփական ստուգացանկ, որը հեղինակին հնարավորություն կտա ինքնուրույնաբար ստուգել՝ արդյո՞ք հոդվածը պատրաստ է հրապարակման ուղարկելու համար։ Դասընթացը բաղկացած է 5 մոդուլից, յուրաքանչյուրը ներառում է տեսանյութ-դասախոսություններ և ստուգողական հարցեր, որոնք թույլ կտան մասնակցին գնահատել նյութի յուրացման իր աստիճանը։ Դասընթացի ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ։

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ դասընթացին հնարավոր է մասնակցել երկու տարբերակով՝անվճար եղանակով, որի դեպքում հասանելի են դասընթացի հիմնական նյութերը, և ձեռք բերելով ամբողջական փաթեթը (արժեքը՝ $49), որը հնարավորություն կտա նաև ձեռք բերել գնահատվող նյութերը, ստանալ ամփոփիչ գնահատական և ստանալ հավաստագիր։ Մանրամասները՝ այստեղ։

Ինչպես մասնակցել դասընթացին

Անհրաժեշտ է գրանցվել coursera հարթակում (ստեղծել անհատական հաշիվ), ապա մուտք գործել հարթակ և բացել ընտրված դասընթաց(ներ)ը։ 

Աղբյուրը՝ http://armscoop.com