Иджеванский филиал Ереванского государственного университета

Հայերեն էլեկտրոնային բառարանների ամենամեծ շտեմարանը / Նաիրի

«Նաիրի» կայքը հայերեն էլեկտրոնային բառարանների ամենամեծ առցանց (անվճարգրադարանն է: Այն պարունակում է հայ բառարանագրության գրեթե բոլոր հիմնարար նմուշները, ինչպես նաև մեծ թվով այլ արժեքավոր գործեր` գրաբար, արևմտահայերեն և արևելահայերեն: Հասանելի են նաև բազմաթիվ երկլեզվյան թարգմանական բառարաններ:

«Նաիրի» կայքի հեղինակն է ամերիկահայ համակարգչային ճարտարագետ Սէրուժ Ուրիշեանը2005 թ. կայքում հրապարակվել է առաջին էլեկտրոնային բառարանը` Բառգիրք հայերէն լեզուի (Անդրանիկ Վրդ. Կռանեան, Պէյրութ, 1998):  2010 թվականից հասանելի է դարձել նաև «Նաիրի» կայքի և «HySpell» կողմից համատեղ թողարկված` հայերենի էլեկտրոնային ուղղագրիչը: Այն գործածելի է ինչպես արևմտահայերենի, այնպես էլ արևելահայերենի համար: Ուղղագրական սրբագրիչի բառացանկն ընդգրկում է ավելի քան 156 հազար գլխաբառ և ավելի քան 5 միլիոն բառաձև, այն կազմված է Ստ. Մալխասյանցի և Է. Աղայանի համապատասխան բառարանների հիման վրա:

Ներկա պահին կայքում առկա են 45 բառարան` 5 թվայնացված (ավելի քան 220 հազար թվայնացված գլխաբառ) և 40 պատկերահանված (51,003 պատկերահանված էջ), և 1 գիրք (Հրաչեայ Աճառեան, ՀայԲարբառագիտութիւնՄոսկուա―Նոր-Նախիջեւան, 1911):

Կայքն ընդգրկում է ինչպես հայերեն բազմաբնույթ բառարաններ (բացատրական •ստուգաբանական •դարձվածաբանական և բարբառային  •հոմանիշների  •անձնանունների,  •գրաբարի •միջին հայերենի •արևմտահայերենի), այնպես էլ բազմաթիվ երկլեզվյան (•հայերեն-անգլերեն •անգլերեն-հայերեն •հայերեն-ֆրանսերեն •ֆրանսերեն-հայերեն •հայերեն-ռուսերեն •ռուսերեն-հայերենբառարաններ:

Ընդ որում, նաև հայերեն-թուրքերեն (տաճկերեն) բառացանկեր են պարունակում հետևյալ բառարանները` «Համառօտ բառարան ի հայէ յանգղիական եւ ի տաճիկ», «Առձեռն Բառարան Հայկազնեան Լեզուի» և «Նոր Բառգիրք Հայկազեան Լեզուի»Հայկազյան բառարան»): Իսկ «Հայկազյան բառարանում» բերվում են նաև բառերի հունարեն,լատիներեն, շատ հաճախ նաև պարսկերենարաբերեն, որոշ դեպքերում նաև` ֆրանսերեն, ռուսերեն համանիշները:

Հայերեն

ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆՆԵՐ
ՍՏՈՒԳԱԲԱՆԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆՆԵՐ
ԴԱՐՁՎԱԾԱԲԱՆԱԿԱՆ ԵՒ ԲԱՐԲԱՌԱՅԻՆ ԲԱՌԱՐԱՆՆԵ
ՀՈՄԱՆԻՇՆԵՐԻ ԲԱՌԱՐԱՆՆԵՐ
ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐԵՆԻ ԲԱՌԱՐԱ
ԳՐԱԲԱՐԻ ԲԱՌԱՐԱՆՆԵՐ
ՄԻՋԻՆ ՀԱՅԵՐԵՆԻ ԲԱՌԱՐԱՆ
ԱՆՈՒՆՆԵՐԻ ԲԱՌԱՐԱՆ

Երկլեզվյան բառարաններ

ՀԱՅԵՐԵՆ-ԱՆԳԼԵՐԵՆ
ԱՆԳԼԵՐԵՆ-ՀԱՅԵՐԵՆ
ՀԱՅԵՐԵՆ-ՖՐԱՆՍԵՐԵՆ
ՖՐԱՆՍԵՐԵՆ-ՀԱՅԵՐԵՆ
ՀԱՅԵՐԵՆ-ՌՈՒՍԵՐԵՆ
ՌՈՒՍԵՐԵՆ-ՀԱՅԵՐԵՆ

Աղբյուրը` armscoop.com