Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Բացվեց Ուսանողների միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսը

2015թ. նոյեմբերի 17-ին Իջևանի քաղաքային պատկերասրահում բացվեց ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների ստեղծագործությունների ցուցահանդեսը` նվիրված Ուսանողների միջազգային օրվան:

Բացվեց Ուսանողների միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսը

Ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը, մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, Իջևանում տեղակայված N զորամասի զինվորներ` զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Հ.Սահակյանի գլխավորությամբ, Իջևանի քաղաքապետարանի կրթության և մշակույթի հարցերով պատասխանատու Լ.Ղալումյանը, քաղաքային պատկերասրահի աշխատակիցներ, ուսանողներ, լրագրողներ, հյուրեր, այցելուներ:

Բացվեց Ուսանողների միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսը

Բացման խոսքով հանդես եկան ՀՀ նկարիչների միության անդամ, ԵՊՀ ԻՄ-ի գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի դոցենտ, ցուցահանդեսի անմիջական կազմակերպիչ Հ.Ասատրյանը և մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը` ողջունելով բոլոր մասնակիցներին, ներկայացնելով ցուցահանդեսի կազմակերպման նպատակը, այն է` Ուսանողության միջազգային օրվա առթիվ դասախոսների կողմից գեղեցիկ նվեր մատուցել իրենց սիրելի ուսանողներին, շնորհավորելով նրանց տոնը, հղելով բարեմաղթանքներ:

Ողջույնի, շնորհավորանքի ու երախտիքի խոսք ասացին Իջևանի քաղաքապետարանի կրթության և մշակույթի հարցերով պատասխանատու Լ.Ղալումյանը, Իջևանում տեղակայված զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Հ.Սահակյանը:

Բացվեց Ուսանողների միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսը

Ցուցասրահում ներկայացված էին Կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների շուրջ 60 բազմաոճ ու բազմաժանր (գեղանկար, գրաֆիկական աշխատանք, գոբելեն, կոլաժ, բնանկար, նատյուրմորտ և այլն) աշխատանքներ:

Բացվեց Ուսանողների միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսը

Ցուցահանդեսը, որ կազմակերպված էր բարձր մակարդակով, գեղագիտական հաճույք պատճառեց թե՛ ուսանողներին և թե՛ բոլոր այցելուներին: Այն կտևի մեկ շաբաթ: