Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Բացվեց համակարգչային նոր սրահ

ԵՊՀ ԻՄ և “ՎիվաՍել-ՄՏՍ” ՓԲԸ փոխպայմանավորվածության համաձայն` 2012 թ. hունիսի 12-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բնական գիտությունների ֆակուլտետում ստեղծվել է համակագչային նոր սրահ, որի վերանորոգումը, կահավորումը և ներքին ցանցի ապահովումն իրականացրել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը, իսկ “ՎիվաՍել-ՄՏՍ” ընկերությունը տրամադրել է 7 համակարգիչ, փոխանջատիչ, լազերային տպիչ, 3G երթուղիչ և Wi-Fi անկյուն:

Բացմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ տնօրեն Ս.Առաքելյանը, համամասնաճյուղային համակարգչային կենտրոնի վարիչ Տ. Խաչատրյանը, բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Ա.Ցուցուլյանը, դասախոսներ և ուսանողներ:

Ողջունելով ներկաներին` Ս.Առաքելյանը նշեց, որ նորաբաց սրահի շնորհիվ ուսանողների և մասնագետների համար առավել հասանելի կդառնան տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները:
Մասնաճյուղի և ընկերության միջև համագործակցությունը շարունակելի է: