Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մեր ուսանողուհին զեկուցում կարդաց 2016թ. ԵՊՀ ՈՒԳԸ-ի տարեկան գիտական նստաշրջանում  

2016թ. ապրիլի 25-29-ը  ԵՊՀ ՈՒԳԸ-ի կողմից կազմակերպված  տարեկան գիտական նստաշրջանում ԵՊՀ ԻՄ-ից Բնական գիտությունների ֆակուլտետի «ԻԿՄ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Ալվինա Գևորգյանը հանդես եկավ զեկուցումով, որի գիտական ղեկավարն էր ֆակուլտետի դեկան, ֆ.մ.գ.թ., դոցենտ Մ.Զաքարյանը:

Մեր ուսանողուհին զեկուցում կարդաց 2016թ. ԵՊՀ ՈՒԳԸ-ի  տարեկան գիտական նստաշրջանում

Զեկուցման թեման էր «Էյլերի Բետա և Գամա ֆունկցիաները»:

Իր զեկուցման մեջ մեր ուսանողուհին նախ սահմանել է, թե որոնք են Էյլերի Բետա և Գամա ֆունկցիաները (Էյլերի առաջին և երկրորդ սեռի ինտեգրալները), ցույց է տվել Բետա և Գամա ֆունկցիաների միջև եղած կապը, համապատասխան օրինակների հիման վրա քննության է առել որոշ հատկություններ:

Շեշտը հատկապես դրվել է n-րդ աստիճանի հանրահաշվական հավասարումների  լուծման մեջ Էյլերի Բետա և Գամա ֆունկցիաների կիրառությունների վրա:

Ալվինա Գևորգյանին զեկուցման համար տրվեց գիտական նստաշրջանի մասնակցության հավաստագիր: 

Մեր ուսանողուհին զեկուցում կարդաց 2016թ. ԵՊՀ ՈՒԳԸ-ի  տարեկան գիտական նստաշրջանում

Ներկայացված զեկուցումը համապատասխան ֆակուլտետի գիտական խորհրդի երաշխավորությանն արժանանալու դեպքում կտպագրվի «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» գիտական պարբերականում:

«Զեկուցումը  կտպագրվի, թե ոչ, երկրորդական խնդիր է՝ այն ամենի համեմատությամբ, ինչ տվեց ինձ մասնակցությունը նստաշրջանին, – նշեց Ալվինա Գևորգյանը և հավելեց, – այն, որ շուրջ մեկ շաբաթ  շփվում ես նույն մասնագիտությամբ Մայր բուհում սովորող ուսանողների հետ, ծանոթանում ես նրանց կատարած հետազոտություններին, հասկանում քո առավելություններն ու թերությունները, ձեռք ես բերում վստահություն  ինքդ քո ուժերի նկատմամբ: – Շնորհակալ եմ մեր բոլոր դասախոսներին և հատկապես պարոն Զաքարյանին՝ իմ աշխատանքը ղեկավարելու և ինքնադրսևորվելու այս հնարավորության համար»: