Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մեծարեցին Պարույր Սևակին

2012թ. մայիսի 10-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանում տեղի ունեցավ Պարույր Սևակին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ:

Մասնակիցները ներկայացրին Սևակի կյանքն ու գրական գործունեությունը, մի շարք բանաստեղծություններ, հատվածներ պոեմներից, նրա ստեղծագործությունների հիման վրա գրված երգեր:

Ներկաներն ունկնդրեցին նաև բանաստեղծի արտասանությունների ձայնագրությունը և դիտեցին նրա մասին պատմող կարճ փաստագրական ֆիլմ:

Վարդուհի Վարդումյան