Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԳԻՏԱԺՈՂՈՎ` «ԱՆՀԱՏԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀՈԼՈՎՈՒՅԹՈՒՄ»

ԳԻՏԱԺՈՂՈՎ` «ԱՆՀԱՏԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀՈԼՈՎՈՒՅԹՈՒՄ»

ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Համաշխարհային պատմության ամբիոնը և «Համաշխարհային պատմության հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը կազմակերպում են գիտաժողով «ԱՆՀԱՏԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀՈԼՈՎՈՒՅԹՈՒՄ» թեմայով:

Անհատի դերակատարության և պատմության ընթացքի վրա նրա ներգործության հարցը հումանիտար գիտությունների առանցքային խնդիրներից է: Պատմության տարբեր շրջափուլերում անհատների և նրանց սատարող հասարակական-քաղաքական ուժերի մշակած և փորձարկած ծրագերը դրսևորվում են տարբեր ներուժով և պատմության ընթացքի վրա ազդեցության աստիճանով: Անցումային դարաշրջաններում, երբ հանրույթը կանգնում է իր ապագայի ընտրության այլընտրանքների առջև, անհատների դերակատարությունը հույժ բարձր է: Ասվածը առավել քան կարևոր է արդի գլոբալացման համատեքստում:

Գիտաժողովի նպատակն է ապահովել ուսումնասիրության միջկրթանքային ընդգրկումը: Այն նախատեսվում է ոչ միայն երիտասարդ պատմագետների, այլև փիլիսոփաների, ընկերաբանների (սոցիոլոգների) մշակութաբանների, տնտեսագետների, քաղաքագետների, միջազգայնագետների համար:
Լավագույն զեկուցումները հրատարակվելու են առանձին ժողովածուով և էլեկտրոնային տարբերակով:

Գիտաժողովը տեղի կունենա 2014 թ. հունիսի 28-29-ը: Կարող են մասնակցել երիտասարդ հետազոտողներ, ասպիրանտներ, մագիստրատուրայի ուսանողներ և բուհերի բարձր կուրսերի ուսանողներ:

Անհրաժեշտ է մինչև 2014թ. հունիսի 15-ը մասնակցության հայտն ուղարկել armworldhistory@gmail.com էլ. փոստի հասցեին: Հայտի ձևը կարող եք ներբեռնել այստեղից կամ գիտաժողովի ֆեյսբուքյան խմբի փաստաթղթեր բաժնից:
Հարցերի դեպքում զանգահարել 091 69 23 20 հեռախոսահամարով:

Գիտաժողովի կազմկոմիտե՝ Լիլիթ Մինասյան, պատմ. գիտ. թեկ., դոցենտ, Դավիթ Թինոյան պատմ. գիտ. թեկ., դոցենտ, Ջուլիետա Կճանյան, ԵՊՀ Համաշխարհային պատմության ամբիոնի ասպիրանտ:

Աղբյուրը` armscoop.com