Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Անհատական ցուցահանդես` ծննդյան 60-ամյակի առթիվ

2014թ. հունիսի 5-ին Իջևանի քաղաքային պատկերասրահում տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոս Սերգեյ Հովհաննիսյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը, որը նվիրված էր նկարչի ծննդյան 60-ամյակին և ստեղծագործական կյանքի 40-ամյակին:

Անհատական ցուցահանդես` ծննդյան 60-ամյակի առթիվ

Ցուցահանդեսի նպատակն էր արվեստասեր հասարակության առջև բացել նկարչի ստեղծագործական կյանքի տարբեր շրջաններում կատարած բազմաժանր աշխատանքները և ստեղծագործական կյանքից պատառիկներ:

Անհատական ցուցահանդես` ծննդյան 60-ամյակի առթիվ

Ներկա էին մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը, ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի, Իջևանի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր, քաղաքացիներ:

Բացման խոսքով հանդես եկավ մասնաճյուղի տնօրենը՝ նշելով, որ համատեղ ջանքերով Իջևանը հնարավոր է դարձնել մշակութային քաղաք:

Անհատական ցուցահանդես` ծննդյան 60-ամյակի առթիվ

Ծննդյան 60-ամյակի առթիվ տնօրենը շնորհավորեց Ս.Հովհաննիսյանին` շնորհակալություն հայտնելով նրան անձնական և մասնագիտական բարձր հատկանիշների համար, հղելով բարեմաղթանքներ:

Անհատական ցուցահանդես` ծննդյան 60-ամյակի առթիվ

Սերգեյ Հովհաննիսյանին շնորհավորանքի և մեծարանքի խոսք ասացին Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Կամո Այվազյանը, դասախոսներ Լ.Լաչիկյանը, Ռ.Պողոսյանը, Իջևանի քաղաքապետարանի մշակույթի բաժնի վարիչ Լ.Ղալումյանը, ուսանողներ, հյուրեր:

Անհատական ցուցահանդես` ծննդյան 60-ամյակի առթիվ

«Հարգարժա՛ն գործընկեր Ս.Հովհաննիսյան, ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի ողջ աշխատակազմի ուսանողության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` ծննդյան 60-ամյակի կապակցությամբ: Ցանկանում են լինեք առողջ, կյանքում հաջողակ, նվաճեք ստեղծագործական նորանոր գագաթներ. եղել եք, կաք և կմնաք Ձեր ծնողների, հարազատների, Ձեր ընտանիքի, մեր բոլորիս հպարտությունը: Շնորհակալություն»,- մասնավորապես նշեց Կ.Այվազյանը:

Անհատական ցուցահանդես` ծննդյան 60-ամյակի առթիվ

Սերգեյ Թորգոմի Հովհաննիսյանը ծնվել է 1954թ. հունիսի 5-ին ք. Գյումրիում:

1961թ. հաճախել է Հովհ. Թումանյանի անվան թիվ 13 միջնակարգ դպրոց:

1968թ. տեղափոխվել է Երևան` թիվ 94 միջնակարգ դպրոցը և այն ավարտել 1971թ.:

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարչության բաժինը, որտեղ երկու տարի սովորելուց հետո մեկնել է Խորհրդային բանակ, 1975-ին` զորացրվել մոտոհրաձգային զորամիավորում շարունակել ուսումնառությունը և 1977թ. ավարտել գերազանցության դիպլոմով:

1977-78թթ. աշխատել է Երևանի քիմիական ռեակտիվների գործարանում` որպես գեղարվեստական շրջանակների վերանորոգող վարպետ:

1978-79թթ. աշխատել է Երևանի ավտոդողերի գործարանում: 1979թ. ընդունվել է Մոսկվայի պետական ԿԴՇ գեղարվեստի ինստիտուտի գրաֆիկայի բաժինը:

1989թ. ավարտել է` ստանալով նկարչի որակավորում: 1994թ.-ից Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում դասավանդել է գծանկարչություն, գեղանկարչություն, արվեստի պատմություն:

Գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ է ցուցադրել մեր հանրապետությունում և նրա սահմաններից դուրս:

1998թ. ՀՀ նկարիչների միության գրաֆիկայի սեկցիայի անդամ է:

2005թ. մարտի 7-ին աշխատանքի է անցել Իջևանի «Քարարտ» ընկերությունում` որպես քանդակագործ-վարպետ:

2006թ. սեպտեմբերի 1-ից մինչ օրս Ս.Հովհաննիսյանն աշխատում և ստեղծագործում է ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետում` որպես Գծանկարի և գունանկարի ամբիոնի ասիստենտ: Ս.Թ. Հովհաննիսյանը սիրված և ընդունված արվեստագետ է և´ ուսանողության,և´ պրոֆեսորադասախոսական անձնակազմի, և´ արվեստասեր հասարակության կողմից:

Անհատական ցուցահանդես` ծննդյան 60-ամյակի առթիվ

Նա հայրենասեր մարդ է, օինակելի ամուսին, երկու զավակների սրտացավ հայր: Էությամբ նուրբ, շատ զգայուն արվեստագետ է, լավ մանկավարժ:

Ուսանողները սիրահոժար են դիմում Ս.Հովհաննիսյանի օգնությանը, քանի որ նրա ցուցումները և դիտողությունները միշտ տեղին են և օգտակար:

Նա կերպարվեստի գիտակ է: Տիրապետում է պատկերներ ստեղծելու շատ ու շատ տեխնիկաների ու հնարքների: Նյութով աշխատելու և նախագծի նույնական գեղարվեստական նմուշ ստեղծելու վարպետ է:

Սերգեյ Հովհաննիսյան գեղանկարիչը մարդասեր է, բարության մարմնացում: Նա նկարիչ լինելուց առաջ մարդ է և իր գերագույն խնդիրն է համարում գեղանկարչության աշխարհ մուտք գործողին պատգամել մարդ լինել:

Անհատական ցուցահանդես` ծննդյան 60-ամյակի առթիվ