Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Անկախ Հայաստան» թեմայով լուսանկարչական աշխատանքների մրցույթ

«Անկախ Հայաստան» թեմայով լուսանկարչական աշխատանքների մրցույթ

Երիտասարդական տոներին նվիրված միջոցառումների շրջանակներում կանցկացվի «Անկախ Հայաստան» թեմայով լուսանկարչական աշխատանքների մրցույթ:

Լուսանկարներն անհրաժեշտ է ուղարկել jpg ձևաչափով (առավելագույնը՝ 1200 px), «Անկախ Հայաստան» թեմայով photofest2016@gmail.com էլեկտրոնային հասցեով:

Լուսանկարների հետ ուղարկել հեղինակի անուն-ազգանունը, հեռախոսահամարը, էլ. փոստի հասցե, անձնագրի սքանը:

Լուսանկարների ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 3-ն է: 

Ժյուրիի կողմից ընտրված լավագույն աշխատանքները կցուցադրվեն նոյեմբերի 10-15-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվելիք ցուցահանդեսի ընթացքում: Մասնակիցներից լավագույն երեքը կարժանանան դրամական և այլ մրցանակների: 

Լուսանկարչական մրցույթի ժյուրիի անդամներն են լինելու Դավիթ Հակոբյանը, Մարտին Շահբազյանը, Վահան Ստեփանյանը, Հակոբ Բերբերյանը, Սեդրակ Մկրտչյանը։ 
 
Մրցույթի եզրափակից փուլ անցած մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն: Եզրափակիչ փուլ անցնելու դեպքում ժյուրին կարող է պահանջել լուսանկարի բնօրինակը:
 
Մրցույթն անցկացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:
 
Աղբյուրը՝ http://heh.am