Հարգելի’ դասախոսներ, 2014 թ. փետրվարի 24-ից սկսվում են ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման ծրագրով կազմակերպվող դասընթացները`
Մոդուլ 1. ԱՆԳԼԵՐԵՆԸ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ,
Մոդուլ 2. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ,
Մոդուլ 3. ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ,
որին կարող եք մասնակցել նաև դուք:
Դասընթացներին մասնակցելու համար ունկնդիր դասախոսը հայտ պետք է ներկայացնի (առձեռն կամ էլեկտրոնային փոստով) Հետբուհական լրացուցիչ կրթության վարչություն:
Նախապես չհայտագրվածներին չի թույլատրվի մասնակցել դասընթացներին, քանի որ ուսումնական խմբի համակազմը, ըստ Կանոնակարգի, 15-ից ավելի չի կարող լինել:
ԵՊՀ հետբուհական լրացուցիչ կրթության վարչություն,
հեռ. 54-43-97, postgraduate@ysu.am