Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ավարտվեց «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության I և II կուրսերի ուսումնական պրակտիկան

 2017թ. հունիսի 29-ին ավարտվեց 2016-17 ուստարվա II կիսամյակի սկզբից մեկնարկած՝ «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության I և II կուրսերի ուսանողների ուսումնական պրակտիկան՝ «Տեղագրություն գեոդեզիայի հիմունքներով» և «Կադաստրային քարտեզագրում» առարկաներից:

Ավարտվեց «Քարտեզագրություն և կադաստրային գործ»  մասնագիտության I և II կուրսերի ուսումնական պրակտիկան

«ՔԿԳ» մասնագիտության առաջին կուրսի պրակտիկան ղեկավարում էր Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, մասնագիտության կրթական ծրագրի պատասխանատու Պավել Ասիլբեկյանը, երկրորդ կուրսի պրակտիկայի ղեկավարն էր Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Արտակ Ամիրխանյանը:

Ուսումնական պրակտիկան իրականացվել է ինչպես նոր ձեռք բերված էլեկտրոնային տախեոմետրով, այնպես էլ լաբորատորիայում առկա սարքավորումներով (թեոդոլիտ, նիվելիր, կիպրեգել):

Ավարտվեց «Քարտեզագրություն և կադաստրային գործ»  մասնագիտության I և II կուրսերի ուսումնական պրակտիկան

Պրակտիկայի ընթացքում կատարվել են չափագրումներ մասնաճյուղի մերձակա (կառուցապատված տարածք) և Իջևանի դենդրոպարկի տարածքում (անտառապատ տարածք):

Ուսումնական պրակտիկայի եզրափակիչ փուլում ուսանողներն իրականացրել են մենզուլային հանույթ և ստացել փոքր տեղամասի հատակագիծ։

Ավարտվեց «Քարտեզագրություն և կադաստրային գործ»  մասնագիտության I և II կուրսերի ուսումնական պրակտիկան

Հունիսի 29-30-ը ուսանողները հանդես եկան հաշվետվությամբ՝ արժանանալով պրակտիկայի ղեկավարների գոհունակությանը: