Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ 2017

«Հայաստան» համահայկական հիմնադրամից տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թ. մրցանակներ շնորհելու գործընթացի մեկնարկի մասին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ

Մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր տարի՝ լավագույն ստեղծագործություններ, հայտնագործություններ (գյուտեր) և աշխատանքներ կատարած ՀՀ քաղաքացի հանդիսացող հեղինակներին հետևյալ յոթ բնագավառներում`

• բնական գիտություններ,

• տեխնիկական գիտություններ և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ,

• ֆիզիկա,

• բժշկագիտություն,

• արվեստ (այդ թվում ճարտարապետություն, կերպարվեստ, թատրոն, կինոարվեստ, ֆոտոարվեստ և արվեստի այլ ձևեր),

• գրականություն (գեղարվեստական, գեղարվեստա-թարգմանական),

• հումանիտար գիտություններ:

Մրցանակաբաշխությանը կարող են ներկայացվել միայն այն գործերը, որոնք
առաջին անգամ հրատարակվել, հրապարակվել, կատարվել, ցուցադրվել, բեմադրվել, կառուցվել-ավարտվել են 2015-2017 թթ. ընթացքում:

Հայտերն ընդունվում են 2017 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2018 թվականի
հունվարի 31-ը ներառյալ:

Մրցանակաբաշխության վերաբերյալ այլ մանրամասներ իմանալու, ինչպես նաև
ներկայացման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներբեռնելու համար կարող եք այցելել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայք
(http://himnadram.org/index.php?id=24162&lang=2):

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության հետ
կապերի բաժին
Հեռ.` 210 140 (109)