2014թ. ապրիլի 15-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հրավիրվեց նիստ, որտեղ ամփոփվեցին «Վառելիք»-ի գնման մրցույթի արդյունքները:
Ըստ «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ Իջևանի մասնաճյուղի 2014թ. գնումների պլանի նախատեսվել էր ձեռք բերել «Վառելիք» ապրանքատեսակը ԵՊՀ ԻՄ ՇՀԱՊՁԲ-14/17 ծածկագրով շրջանակային համաձայնագիր կնքելու միջոցով:
Այդ նպատակով ԵՊՀ –ի կողմից հրավերներ էին ուղարկվել ՀՀ ֆինանսների նախարարություն «Գնումների աջակցման կենտրոն»-ի հետ շրջանակային համաձայնագրեր կնքված «Վառելիք»-ի 45 մատակարարների:
Նշված ընթացակարգին մասնակցելու հայտ էին ներկայացրել 2 ընկերություններ, որոնցից գնման ենթակա չափաբաժիններով հաղթող ճանաչվեց «Ֆլեշ» ՍՊԸ-ն: