ՀՀ ԿԳ նախարարությունը հայտարարում է մրցույթ 25 կրթաթոշակային տեղի համար
ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) քարտուղարության հայտի հիման վրա 2013-2014 ուստարում Ռուսաստանի Դաշնության բուհերում բարձրագույն կրթություն ստանալու նպատակով ՀՀ ԿԳ նախարարությունը հայտարարում է մրցույթ 25 կրթաթոշակային տեղի համար (բակալավր և դիպլոմավորված մասնագետ):
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն.
- դիմում՝ մրցույթին մասնակցելու համար,
- դիմում-հարցաթերթիկ,
- ռուսական կողմից ներկայացված հարցաթերթիկներ (տպատառ լրացրած),
- միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի կամ ավարտական դասարանի առաջադիմության տեղեկանք (գնահատականներով)` նոտարի կողմից ռուսերեն թարգմանված,
- անձնագրի պատճենը` նոտարի կողմից ռուսերեն թարգմանված,
- ծննդականի պատճենը՝ նոտարի կողմից ռուսերեն թարգմանված,
- բժշկական տեղեկանքներ՝ ընդհանուր առողջության և
ՁԻԱՀ/ՄԻԱՎ վերաբերյալ (ռուսաց լեզվով), - 6 գունավոր լուսանկար՝ 3×4 չափսի,
- արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:Պահանջվող փաստաթղթերի փաթեթը պետք է ներկայացնել 3 օրինակով (փաթեթ + 2 պատճեն):
Մրցույթն անցկացվում է բակալավրի կրթական ծրագրով՝ համաձայն ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 01.06.2013 թ-ը (ներառյալ):
Մրցույթը տեղի կունենա Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան համար 20 միջնակարգ դպրոցում (Այգեստան 9, փող. 4) ս/թ հունիսի 3-ից 7-ն ընկած ժամանակահատվածում:Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչություն (ք. Երևան, Կառավարության 3 շենք, VI հարկ, 619 սենյակ, հեռ.՝ 52-52-07):