Иджеванский филиал Ереванского государственного университета

(Հայերեն) 2017-2018 ուստարվա II կիսամյակի քննաշրջանն ընթացքի մեջ է

2017-2018 ուստարվա II կիսամյակի քննաշրջանն ընթացքի մեջ է

2018թ. հունիսի 4-29-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ընթանում է առկա ուսուցման համակարգի՝ 2017-2018 ուստարվա II կիսամյակի քննաշրջանը՝ ստուգարքները, եզրափակիչ գնահատմամբ և հանրագումարային քննությունները:
Հեռակա ուսուցման համակարգում 2017-2018 ուստարվա II կիսամյակի քննաշրջանը կտևի մինչև հունիսի 20-ը:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսումնամեթոդական վարչության պետ Արկադի Դավթյանը նշեց, որ քննաշրջանն անցկացվում է սահմանված կարգով, հաստատված ժամանակացույցների համաձայն:
Նա հավաստեց, որ դասախոսները և ուսանողները քննություններին մոտենում են ամենայն պատասխանատվությամբ:
Պարոն Դավթյանը ուսանողներին ցանկացավ հաջողություն՝ քննությունների ընթացքում իրենց գիտելիքներն առավելագույնս դրսևորելու համար, իսկ դասախոսներին՝ հետևողականություն, որ ուսանողների գնահատականները հնարավորինս լիարժեք արտացոլեն նրանց գիտելիքները:
Քննության դրական շեմը չապահոված ուսանողները կկարողանան այն հանձնել լուծարքային շրջանում, որը կանցկացվի երկու փուլով և կտևի սեպտեմբերի 1-24-ը: