ԵՊՀ-ի հիմնադրման 95-ամյա հոբելյանի առթիվ Մայր բուհը նախաձեռնել էր ՀՀ մարզային բուհերի, Արցախի պետական համալսարանի, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ուսումնական հաստատությունների և Երևանի քաղաքային գրադարաններին նվիրելու ԵՊՀ հրատարակչության լույսընծայած գրքերից:
2014թ. մայիսի 17-ին այդ նախաձեռնության շրջանակներում մասնաճյուղ այցելեց ԵՊՀ պատվիրակությունը, որի կազմում էին ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը, Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման վարչության պետ Արշակ Հովհաննիսյանը, ԵՊՀ ուսանողական կառույցների և առանձին ստորաբաժանումների ներկայացուցիչներ, համալսարանականներ:
Նախ ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում կազմակերպվեց Մայր բուհի կողմից նվիրաբերված գրքերի ցուցադրություն:
Ապա մասնաճյուղի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանի և ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Սամվել Առաքելյանի հանդիպումը, որին մասնակցում էին նաև ԵՊՀ պատվիրակության անդամները, մասնաճյուղի վարչական անձնակազմի և ուսանողական կառույցների ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ուսանողներին հուզող մի շարք հարցեր,մասնավորապես` ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների կողմից առաջարկվեց կազմակերպել համատեղ գիտաժողովներ, ինտելեկտուալ խաղեր, արշավներ և այլ միջոցառումներ: Մայր բուհի և Իջևանի մասնաճյուղի ուսանողների միջև կապի ամրապնդման և փոխշահավետ ծրագրերի իրականացման ուղղությամբ ձեռք բերվեց պայմանավորվածություն:
Monthly Archives: May 2014
«Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագրի ընդունելություն
ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագրի 2014 թ.-ի մայիսի 20-ից մեկնարկվելիք նոր ընդունելության շրջանակում «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասին և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցման համար հատկացվել է 3 տեղ, որից 1-ը՝ տարկետման իրավունքով:
Աղբյուրը` masters.armeniansgenocide.am
Տեղի ունեցավ ռուսերեն լեզվով գրական-երաժշտական միջոցառում
2014թ. մայիսի 16-ին ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ ռուսերեն լեզվով գրական-երաժշտական միջոցառում, որը կազմակերպել էր Օտար լեզուների ամբիոնի դասախոս Սվետա Եղիազարյանը:
Ներկա էին մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր:
Գրական-երաժշտական միջոցառումը կրում էր “Куда уходит детство” խորագիրը, նվիրված էր մարդու ամենաանաղարտ, ամենաերանելի հասակին` մանկությանը:
Միջոցառմանը մասնակցում էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության I կուրսի ուսանողները:
Բացման խոսքով հանդես եկավ Ս.Եղիազարյանը` ողջունելով ներկաներին, նրանց խնդրելով իրենց ծափողջույններով աջակցել մասնակիցներին, սեղմ ներկայացնելով միջոցառման նպատակը:
Այնուհետև «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության I կուրսի ուսանողները բեմականացրին մարդու կյանքն իր շրջաններով` ծնունդը, առաջին քայլերը դեպի մանկապարտեզ, դպրոց, Վերջին զանգ, ուսանողական տարիներ…
Ուսանողները շնորհանդեսի ուղեկցությամբ ներկայացրին մանկությանը նվիրված գեղեցիկ բանաստեղծություններ ու երգեր (“Детство”, “Взрослые, если грустите”, “Детский мир”, “Школьные годы”, “От улыбки”, “Куда уходит детство”, “Буквы разные писать”, “Детство, детство”, “Школьная пора”, “Надежда”, “Тополиный пух”, “Этот мир придуман не нами” и т.д.):
Միջոցառման ընթացքում հաստատվեց այն գաղափարը, որ մարդ ինչքան էլ մեծանա, հոգու խորքում միշտ էլ ձգտում է մանուկ մնալ, տրվեց “Куда уходит детство” հարցադրման պատասխանը, այն է` “Детство от нас никуда не уходит”:
Վերջում ներկաները գոհունակություն արտահայտեցին գողտրիկ միջոցառման կապակցությամբ, որը մանուկ լինելու երանելի զգացողություն պարգևեց նրանց:
(Հայերեն) Ի գիտություն դիմորդների
Գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված բանաստեղծուհի Մետաքսեին
2014թ. մայիսի 14-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի օնլայն լսարանում տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված բանաստեղծուհի Մետաքսեին:
Միջոցառման կազմակերպման գործում մեծ աջակցություն է ունեցել Օտար լեզուների ամբիոնի ասիստենտ, բան. գիտ. թեկնածու Նունե Դավթյանը:
Ներկա էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:
Նախատեսված էր միջոցառմանը հրավիրել բանաստեղծուհուն, սակայն հանգամանքների բերումով նա բացակայում էր երկրից: Գրական-երաժշտական ցերեկույթին մասնակցեցին ֆակուլտետի շնորհալի ուսանողները:
Միջոցառումը բացվեց Մետաքսեի «Ծննդյան տոն» բանաստեղծությամբ: Այնուհետև մասնակիցները հանդես եկան երգ ու ասմունքով:
Հնչեցին Սայաթ-Նովայի, Շերամի և այլ ժողովրդական երգեր, ինչպես նաև երգեր` կիթառի նվագակցությամբ:
Վերջում միջոցառման վերաբերյալ իրենց գոհունակությունն արտահայտեցին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Վ.Ալեքսանյանը և Օտար լեզուների ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Ն.Դավթյանը: