Иджеванский филиал Ереванского государственного университета

Կայացավ շախմատի մասնաճյուղային առաջնություն

2014թ. մայիսի 17-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ շախմատի մասնաճյուղային առաջնություն, որը կազմակերպել էր Ուսանողական խորհուրդը: Առաջնությանը մասնակցում էին ուսանողներ մասնաճյուղի բոլոր ֆակուլտետներից: Խաղերն անցկացվեցին օլիմպիական ձևով:

Կայացավ շախմատի մասնաճյուղային առաջնություն Կիսաեզրափակիչ դուրս եկան «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Արթուր Մարդանյանը, «Սերվիս» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Նարինե Չուխուրյանը, «Պատմություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Էդգար Քոչարյանը, «Կիրառական արվեստ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Անի Խաչատրյանը: Եզրափակիչ դուրս եկան  Նարինե Չուխուրյանը և  կուրսի ուսանող Էդգար Քոչարյանը:

Կայացավ շախմատի մասնաճյուղային առաջնություն

Արդյունքում 3-րդ տեղը գրավեց Արթուր Մարդանյանը:

Կայացավ շախմատի մասնաճյուղային առաջնություն

2-րդ տեղը գրավեց  Նարինե Չուխուրյանը:

Կայացավ շախմատի մասնաճյուղային առաջնություն

1-ին տեղը գրավեց Էդգար Քոչարյանը:

Կայացավ շախմատի մասնաճյուղային առաջնություն Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները ՈՒԽ-ի կողմից ստացան պատվոգրեր, հաղթողին տրվեց նաև նվեր (շախմատ):

«95-ԱՄՅԱ ՄԱՅՐ ԲՈՒՀԸ»

«95-ԱՄՅԱ ՄԱՅՐ ԲՈՒՀԸ»

Երևանի Պետական Համալսարանի 95-ամյակին նվիրված տոնակատարություններին ընդառաջ ԵՊՀ Մշակույթի կենտրոնը կազմակերպում է գեղանկարների, քանդակների, լուսանկարների, ձեռքի աշխատանքների (ձեռագործ, կոլաժ, գոբելեն և այլն) մրցույթ-ցուցահանդես «95-ամյա Մայր Բուհը» թեմայով:

Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել ԵՊՀ աշխատակիցները, դասախոսները և ուսանողները:

Գեղանկարչական գործերն անհրաժեշտ է ներկայացնել շրջանակներով, իսկ լուսանկարները` պասպարտուներով:

 

Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետն է մայիսի 30-ը:

Տեղեկությունների համար դիմել

ԵՊՀ մշակույթի կենտրոն, հեռ.`

(+37460) 710-183, (+37460) 710-184

www.facebook.com/ephculturecenter

էլ. փոստ` culturecenter@ysu.

Աղբյուրը` ysu.am

Մայիսի 16-ին լրացավ Երևանի պետական համալսարանի հիմնադրման 95-ամյակը

Մայիսի 16-ին լրացավ Երևանի պետական համալսարանի հիմնադրման 95-ամյակը

1919 թ-ի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում է ընդունում: 1920 թ-ի հունվարի 31-ին Ալեքսանդրապոլի (այժմ` Գյումրի) առևտրային դպրոցի շենքում մեծ շուքով կատարվում է Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ինչպես հանրապետության ղեկավարները, այնպես էլ բազմաթիվ հյուրեր արտասահմանից: Համալսարանում դասերի մեկնարկը տրվեց նշանավոր հայագետ Ստեփան Մալխասյանցի` 1920 թ-ի փետրվարի մեկին կարդացած դասախոսությամբ:

 

Առաջին ուսումնական տարում համալսարանն ուներ մեկ` պատմալեզվաբանական ֆակուլտետ, 262 ուսանող և 32 դասախոս: Ի պատիվ համալսարանի առաջին ռեկտոր Յուրի Ղամբարյանի՝ պետք է նշել, որ հիմնադրման առաջին իսկ տարում համալսարանում դասախոսելու հրավիրվեցին արտասահմանյան բուհեր ավարտած, մանկավարժական ու գիտական աշխատանքի փորձ ունեցող այնպիսի անվանի մասնագետներ, ինչպիսիք էին Հակոբ Մանանդյանը, Մանուկ Աբեղյանը, Ստեփան Մալխասյանցը և ուրիշներ:

 

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո, ՀԽՍՀ առաջին լուսժողկոմ Աշոտ Հովհաննիսյանի «Երևանի համալսարանի վերակազմության մասին» հրամանով, 1920 թ-ի դեկտեմբերի 17-ին Հայաստանի համալսարանը վերանվանվեց Երևանի ժողովրդական համալսարան: Երևանում վերաբացված կրթօջախի ռեկտոր ընտրվեց հայագետ, պրոֆեսոր Հակոբ Մանանդյանը:

 

Կառավարության 1923 թ-ի հոկտեմբերի 20-ի որոշման համաձայն` ժողհամալսարանը վերանվանվեց Պետական համալսարան: Ըստ այդմ` բարձրացավ Մայր բուհի կարգավիճակն ու պատասխանատվությունը, ինչպես նաև խստացան կրթօջախին ներկայացված պահանջները: Համալսարանի ղեկավարությունը հատուկ ընտրությամբ աշխատանքի հրավիրեց արտասահմանյան բուհեր ավարտած և մի քանի օտար լեզուների տիրապետող, մանկավարժական հարուստ փորձ ունեցող գիտնականների:

 

Նախորդ դարասկզբի 20-ական թթ-ին համալսարանը գործում էր Աստաֆյան (այժմ՝ Աբովյան) փողոցում գտնվող ուսուցչական սեմինարիայի` սև տուֆով կառուցված երկհարկանի շենքի առաջին հարկում:

 

Մինչ օրս ԵՊՀ-ն տվել է 100 հազարից ավելի շրջանավարտ: Համալսարանում այսօր գործող 19 ֆակուլտետներում մասնագիտանում են շուրջ 20 հազար ուսանողներ: Բուհի ավելի քան 1600 պրոֆեսորադասախոսական կազմից շուրջ 206-ը պրոֆեսորներ են, 557-ը` դոցենտներ, 427-ը` ասիստենտներ, 489-ը` դասախոսներ: Համալսարանում գիտամանկավարժական աշխատանք են կատարում ՀՀ ԳԱԱ 17 ակադեմիկոսներ և 14 թղթակից անդամներ:

 

Բարձր որակավորում ունեցող գիտնականների շնորհիվ բուհում իրականացվում են ժամանակակից գիտության տարբեր ոլորտներին առնչվող հիմնարար և կիրառական կարևորագույն հետազոտություններ: Ինչ վերաբերում է ուսումնագիտական աշխատանքներին, ապա դրանք կազմակերպվում են ավելի քան 100 ամբիոններում, որոնք համալրված են նորագույն տեխնիկայով և սարքավորումներով:

 

2006 թ-ից ԵՊՀ ռեկտորն է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արամ Հրաչիկի Սիմոնյանը:

 

Աղբյուրը` www.ysu.am

Հանրապետական գիտաժողով՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 145-ամյակին

Հանրապետական գիտաժողով՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 145-ամյակին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի հայագիտության ամբիոնը 2014թ. հոկտեմբերի սկզբին կազմակերպում է հանրապետական գիտաժողով՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 145-ամյակին: 1. Հովհ. Թումանյանի ժառանգությունը 2. Հովհ. Թումանյանը և մշակույթների երկխոսությունը Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2014 թվականի սեպտեմբերի 15-ը ուղարկել մասնակցության հայտ հետևյալ հասցեով՝ armenian@brusov.am : Գիտաժողովի աշխատանքները կընթանան ԵՊԼՀ-ի 1-ին մասնաշենքի նիստերի դահլիճում /Թումանյան 42, 2-րդ հարկ/: Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը և ռուսերենը: Նախատեսվում է գիտաժողովին ներկայացված զեկուցումների տպագրություն առանձին ժողովածուով: Հետադարձ կապ Գիտաժողովի հետ կապված բոլոր հարցերով կարող եք դիմել ԵՊԼՀ-ի հայագիտության ամբիոն /010 53 16 18 (1-25), 091 46 17 68, էլ. փոստ՝ armenian@brusov.am/:

Կազմկոմիտե