Иджеванский филиал Ереванского государственного университета

Կանանց տոնին նվիրված սպորտլանդիայի մասնաճյուղային առաջնություն

2015թ. մարտի 5-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում տեղի կունենա Կանանց տոնին նվիրված սպորտլանդիայի մասնաճյուղային առաջնություն:

Սպորտլանդիային կարող են մասնակցել ԵՊՀ ԻՄ-ի տարբեր ֆակուլտետների ուսանողուհիներ` մինչև մարտի 4-ը դիմելով Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն:

Մասնաճյուղում տեղի ունեցավ «Ղազախստան-2050» ռազմավարություն. քննարկում Հայաստանում» թեմայով կոնֆերանս

2015թ. փետրվարի 26-ին ԵՊՀ ԻՄ-ի օնլայն լսարանում տեղի ունեցավ «Ղազախստան-2050» ռազմավարություն. քննարկում Հայաստանում» թեմայով կոնֆերանս, որը կազմակերպվել էր «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կողմից:

Կոնֆերանսին ներկա էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզջիգիտովը:

Կոնֆերանսի աշխատանքային լեզուն ռուսերենն էր:

Զեկուցումներով հանդես եկան Հայաստանում Ղազախստանի Հանրապետության դեսպանատան խորհրդատու Աբու Ջանփոլադ Մոլդաբայուլը, Հանրության հետ կապերի և լրատվության կենտրոնի տարածաշրջանային հետազոտությունների ծառայության ղեկավար Մանվել Գումաշյանը, «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը, Երևանի պետական համալսարանի դասախոս, արևելագետ Նաիրա Մկրտչյանը:

Ներկայացված զեկուցումների շուրջ տեղի ունեցավ ակտիվ քննարկում:

ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզջիգիտովն ու զեկուցողները պատասխանեցին ԵՊՀ ԻՄ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների և ուսանողների ուղղած հարցերին, մասնաճյուղին նվիրեցին Ղազախստանի մասին գրականություն (գրքեր, բուկլետներ, օրացույցներ):

Կոնֆերանսի օրակարգը տե՛ս այստեղ:

«Սխալ-մեղք-ապաշխարություն» թեմայով բաց դաս

2015թ. փետրվարի 26-ին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների և կիրառական արվեստի ֆակուլտետների գրադարանում «Սխալ-մեղք-ապաշխարություն» թեմայով բաց դաս անցկացրեց Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի ասիստենտ Հակոբ Ազատի Զորոյանը:

Բաց դասին ներկա էին մասնաճյուղի աշխատակիցներ, առկա և հեռակա ուսուցման համակարգերում սովորող ուսանողներ:  Հ.Զորոյանը, մարդկային արարքները դասակարգելով ըստ նրանց բնույթի (բարի, չար, լավ, վատ, ճիշտ, սխալ և այլն), մասնավորապես նշեց, որ սխալ արարքները չշտկվելու դեպքում հանդես են գալիս որպես մեղքի և մեղսագործության նախադուռ: Քրիստոնեական դավանաբանությունը ենթադրում է, որ սխալի շտկումը, մեղքի բեռի թեթևացումը տեղի է ունենում 7 հիմնարար խորհուրդներից մեկի` Ապաշխարության միջոցով:

Բաց դասի ընթացքում սխեմատիկ եղանակով ներկայացվեց ապաշխարության բանաձևը (ա/արարքի գիտակցում, բ/անկեղծ զղջում, գ/հրապարակավ խոստովանություն, դ/մեղքերի թողություն), ցույց տրվեց այդ խորհրդի էվոլյուցիան (բարեշրջում), օրինակներ բերվեցին Աստվածաշնչից, Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» երկից, դասի թեման կապվեց ժամանակակից աշխարհի տնտեսական, քաղաքական և սոցիալական խնդիրների հետ:

Վերջում կրոնագետ Զորոյանը պատասխանեց մասնակիցների ուղղած հարցերին. ծավալվեց հետաքրքիր քննարկում:

Վոլեյբոլի ընկերական հանդիպում

2015թ. փետրվարի 28-ին ԵՊՀ ԻՄ-ի վոլեյբոլի հավաքական թիմը և մասնաճյուղի աշխատակիցների թիմը կմրցեն Դիլիջանի ավագ դպրոցի աշխատակիցների և վոլեյբոլի հավաքական թիմերի հետ: 

Տեղի ունեցավ վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն

2015թ. փետրվարի 24-ին ԵՊՀ ԻՄ-ում տեղի ունեցավ վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն, որը կազմակերպվել էր Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի կողմից:

Առաջնությանը մասնակցում էին տարբեր ֆակուլտետների հավաքական թիմերը:

Խաղերն ընթացան շրջանաձև կարգով:

Եզրափակիչ դուրս եկան Տնտեսագիտության և Հումանիտար գիտությունների ֆակուլտետների հավաքական թիմերը:

Առաջնությունում հաղթեց Տնտեսագիտության ֆակուլտետի թիմը, որը տնօրենության կողմից պարգևատրվեց հուշանվերով:

Փետրվարի 25-ին ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցները մրցեցին մասնաճյուղի վոլեյբոլի հավաքական թիմի հետ:

Հաղթեց մասնաճյուղի վոլեյբոլի հավաքական թիմը: