Иджеванский филиал Ереванского государственного университета

Վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն

Վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն

2015թ. սեպտեմբերի 22-23-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում տեղի կունենա վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն:

Խաղերի սկիզբը` ժամը 15-30-ին:

Մասնակցել ցանկացողները մինչև սեպտեմբերի 21-ը կարող են դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի վարիչ Վարդիթեր Պողոսյանին:

Գիտական խորհրդի նիստում

2015թ. սեպտեմբերի 10-ին «ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ գիտական խորհրդի նիստ, որը նախագահում էր մասնաճյուղի տնօրեն, գիտական խորհրդի նախագահ Ս.Առաքելյանը:

Գիտական խորհրդի նիստում

Գիտական խորհրդի նիստում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ի` 2016-2017 ուստարվա բակալավրի կրթական ծրագրով մասնագիտությունների ցանկին, 2014-2015 ուստարվա արդյունքներով ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների փոխատեղմանը (ռոտացիային), կառուցվածքային փոփոխություններին վերաբերող մի շարք հարցեր:

Նիստի ընթացքում հաստատվեցին ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի` 2015-2016 ուստարվա I կիսամյակի նիստերի ժամանակացույցը, նույն կիսամյակի անվանական կրթաթոշակները, ըստ մասնագիտությունների` ուսման վարձաչափերը և կրեդիտները:

ԵՊՀ ԻՄ-ի` 2016-2017 ուստարվա բակալավրի կրթական ծրագրով մասնագիտությունների վերաբերյալ մասնավորապես նշվեց, որ Հումանիտար գիտությունների ֆակուլտետում ներդրվել են «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Սոցիալական աշխատանք» մասնագիտությունները:

Գիտական խորհրդի նիստում

Օտար լեզուների` անգլերենի և ֆրանսերենի հետ կապված` կատարվել են այնպիսի փոփոխություններ («Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողները հավասար ժամաքանակով կանցնեն ֆրանսերեն և հակառակը), որոնց արդյունքում մասնաճյուղը կտա 2 օտար լեզվի համահավասար իմացությամբ շրջանավարտներ: Սա, ի դեպ, առաջին փորձն է Հայաստանի Հանրապետությունում:

Տնտեսագիտության ֆակուլտետում (որը կվերանվանվի Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ) «Սերվիս» մասնագիտությունը փոխարինվել է «Զբոսաշրջության կառավարում» մասնագիտությամբ:

Կիրառական արվեստի ֆակուլտետը կվերանվանվի Արվեստի ֆակուլտետ ու կունենա «Դիզայն» և «Համակարգչային գրաֆիկա» մասնագիտությունները:

ԵՊՀ ԻՄ-ի` 2016-2017 ուստարվա բակալավրի կրթական ծրագրով մասնագիտությունների ցանկը որոշվեց ներկայացնել ԵՊՀ գիտխորհրդի հաստատմանը:

Կառուցվածքային փոփոխությունների հետ կապված` նշվեց, որ մասնաճյուղում կստեղծվի մի նոր` Միջազգային կապերի բաժին:

 

Տավուշում տրամադրությունը մարտական է

Սեպտեմբերի 6-ին «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի տաղանդավոր եւ շնորհաշատ երիտասարդները՝ ակումբի նախագահ Էրիկ Սահակյանի գլխավորությամբ, այցելեցին Տավուշի մարզի Սեւքար գյուղի մոտակայքում գտնվող դիրքեր, հանդիպեցին մեր հերոս սպաներին եւ զինվորներին, ոգեւորությամբ անցկացրին հայրենասիրական միջոցառում, որը նպատակ ուներ բարձրացնելու զինծառայողների տրամադրությունը, ոգեւորելու եւ գոտեպնդելու նրանց: 

Տավուշում տրամադրությունը մարտական է

Միջոցառումը հագեցած էր հայրենասիրական երգերով, ժողովրդական պարերով, պատմության հերոսական դրվագների, զորավարների փառաբանումներով: Հարկ է նշել, որ միջոցառումը տեղի ունեցավ հենց այն վայրում, որտեղ պայթել էր թշնամու արկը:

Զինվորները մեծ ուրախությամբ դիմավորեցին երիտասարդ հայրենասերներին: Այն հարցին, թե ինչպիսին է մեր զինվորների տրամադրությունը, բոլորի շուրթերից միահամուռ լսվեց «ՄԱՐՏԱԿԱՆ» պատասխանը: Մենք հպարտ ենք, որ ունենք այսպիսի հերոսներ, որոնք ամուր կանգնած են մեր սահմանին:

Նշեմ, որ «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբն իր գործունեությունն սկսել է 2014 թվականի փետրվար ամսից, սակայն այս կարճ ժամանակահատվածում անգամ ակումբն իր ակտիվության շնորհիվ հասցրել է բավականին լուրջ աշխատանքներ կատարել:

Ի դեպ, նշված աշխատանքների կարիքը իրոք զգացվում է, հատկապես` սահմանամերձ Տավուշի մարզում, իսկ թե հատկապես որքանով, կարծում եմ, կհասկանա յուրաքանչյուրը, ով գեթ մեկ անգամ եղել է սահմանում կամ գոնե ծանոթ է Հայոց պատմությանը:

Աղբյուրը` http://www.hayzinvor.am

Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի նիստ

Տնտեսագիության ֆակուլտետի գիտական խորհրդի ընդլայնված նիստ

 

2015թ. սեպտեմբերի 10-ին` ժամը 14:15-ին, տեղի կունենա Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի նիստ` հետևյալ օրակարգով.

1. 2015-2016 ուստարվա ամբիոնի տարեկան աշխատանքային պլանի քննարկում և հաստատում,

2. 2015-2016 ուստարվա առարկայական ծրագրերի և աշխատանքային փաթեթների կազմման գործընթացի քննարկում,

3. 2015-2016 ուստարվա I կիսամյակի լրացուցիչ պարապմունքների ժամանակացույցի հաստատում,

4. Փոխադարձ և ամբիոնի կողմից իրականացվող դասալսումների գրաֆիկ-ժամանակացույցի քննարկում ու հաստատում:

Զեկուցող` Ա.Ցուցուլյան

Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոն

Ուշադրությո′ւն. ՀԵՀ-ը կփոխհատուցի սահմանամերձ համայնքների առաջին կուրսի ուսանողների ուսման վարձը

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) ՀՀ կառավարության և կրթության և գիտության նախարարության աջակցությամբ կփոխհատուցի ՀՀ սահմանամերձ որոշ համայնքների (Արարատի մարզ՝ Երասխ, Գեղարքունիքի մարզ՝ Վահան, Ճամբարակ, Վայոց ձորի մարզ՝ Խաչիկ, Խնձորուտ, Սերս, Նոր Ազնաբերդ, Բարձրունի, Տավուշի մարզ՝ Ն.Կ. Աղբյուր, Ոսկևան, Չորաթան, Կողբ, Վազաշեն, Բերքաբեր, Ոսկեպար, Չինարի, Արծվաբերդ, Ծաղկավան, Մոսեսգեղ, Դովեղ, Պառավաքար, Բերդավան, Բարեկամավան, Կոթի, Բաղանիս, Սարիգյուղ, Այգեձոր, Կիրանց, Այգեպար, Սևքար, Այգեհովիտ, Վ.Կ. Աղբյուր) պետական, ոչ պետական, միջպետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատի 1-ին կուրսերում սովորող ուսանողների 2015-2016 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսման վարձը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ հիմք են ընդունվել սահմանամերձ այն համայնքները, որոնք ՀՀ կառավարության որոշմամբ ստանում են սոցիալական աջակցություն։

Պարոն Ավագյանը նշեց, որ Երիտասարդական հիմնադրամն արդեն 2-րդ անգամ է իրականացնում սահմանամերձ համայնքների ուսանողների աջակցման ծրագիր։

2014-2015 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում փոխհատուցվել է սահմանամերձ մի շարք համայնքների մոտ 140 ուսանողների ուսման վարձն ամբողջությամբ։

«Հայաստանի երիտասարդական հիմնադրամն առաջին անգամ է կրթաթոշակների փոխհատուցման իր ծրագրերում ընդգրկում նաև ոչ պետական և միջպետական բուհերի ուսանողներին։ Թեև ժամանակ առ ժամանակ չարակամների կողմից ստանում ենք պիտակավորումներ, սակայն դրանք չեն խանգարում մեզ նոր ծրագրերով հանդես գալ»,- նշեց Կարեն Ավագյանը։

Նշված համայնքների 1-ին կուրսերի ուսանողները ՀԵՀ-ին պետք է դիմեն անձամբ։

Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը 2015թ. հոկտեմբերի 2-ն է։

Դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերը (ուսանողի անձնագրի պատճենը, որտեղ առկա է նաև գրանցման վայրի մասին նշում, 3։4 չափի 1 լուսանկար, տեղեկանք բնակավայրից, տեղեկանք բուհից, ստուգման գրքույկի պատճենը) ընդունվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 74), ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 10.00-17.00 (ընդմիջման ժամն է՝ 13.00-14.00-ն):

 Աղբյուրը` heh.am