Иджеванский филиал Ереванского государственного университета

ԵՊՀ ՈՒԳԸ ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆ 2016

Սիրելի՛ ուսանողներ և ասպիրանտներ,

ԵՊՀ ՈՒԳԸ-ն  2016 թ. ապրիլի 25-29-ը կազմակերպում է հերթական  տարեկան գիտական նստաշրջանը:

Զեկուցումների թեմատիկան ազատ է: 

Նստաշրջանի ընթացքում գործելու են հետևյալ բաժանմունքները.

  • Աշխարհագրություն և երկրաբանություն
  • Աստվածաբանություն
  • Արևելագիտություն
  • Դեղագիտություն և քիմիա
  • Ժուռնալիստիկա
  • Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա
  • Իրավագիտություն
  • Կենսաբանություն
  • Հայ բանասիրություն
  • Մաթեմատիկա և մեխանիկա
  • Միջազգային հարաբերություններ
  • Պատմություն
  • Ռադիոֆիզիկա
  • Ռոմանագերմանական բանասիրություն
  • Ռուս բանասիրություն
  • Սոցիոլոգիա
  • Տնտեսագիտություն և կառավարում
  • Փիլիսոփայություն և հոգեբանություն
  • Ֆիզիկա

Գիտական նստաշրջանին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2016 թ. փետրվարի 29-ը լրացնել առցանց հայտաձևը:

Նույն ժամկետում անհրաժեշտ է ՈՒԳԸ էլ. փոստի հասցեին (sss@ysu.am) ուղարկել գիտական ղեկավարի կարծիք-երաշխավորագրի սքանավորված տարբերակը, առանց որի հայտը չի ընդունվի:

Ըստ ԵՊՀ ՈՒԳԸ գիտաժողովների կազմակերպման կանոնակարգի` նստաշրջանի կազմկոմիտեն հայտերի ներկայացման վերջնաժամկետից հետո 10 օրվա ընթացքում` մինչև 2016 թ. մարտի 9-ը, ներկայացված սեղմագրերի հիման վրա կհրապարակի զեկուցման համար ընտրված հայտատուների անունները:

Գիտական նստաշրջանին ներկայացված այն զեկուցումները, որոնք կարժանանան համապատասխան ֆակուլտետի գիտական խորհրդի երաշխավորությանը, կտպագրվեն «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» գիտական պարբերականում: Կից ներկայացնում ենք ՈՒԳԸ ժողովածուում տպագրվող գիտական հոդվածի չափորոշիչները:

Աղբյուրը` ysu.am