Иджеванский филиал Ереванского государственного университета

Մասնաճյուղում տեղի ունեցավ «Տավուշ» գրքի շնորհանդեսը

2014թ. հոկտեմբերի 11-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի մի խումբ ներկայացուցիչներ` «Տավուշ» գրքի համահեղինակները` Էթնոսոցիոլոգիայի բաժնի վարիչ, պատմ. գիտ. դոկտոր Լիլյա Վարդանյանը, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մկրտչյանը, պատմ. գիտ. թեկն., դոցենտ, ավագ գիտաշխատող Միհրան Գալստյանը, պատմ. գիտ. թեկն. Համլետ Սարգսյանը, ավագ գիտաշխատող Թամարա Զաքարյանը և պատմ. գիտ. թեկն., ավագ գիտաշխատող Ռուբեն Օհանջանյանը:

Այցելության նպատակը նոր հրատարակված «Տավուշ: Սոցիալ-մշակութային գործընթացներ» (Ավանդույթ և արդիականություն) գրքի շնորհանդեսն էր:

Աշխատությունը նվիրված է Տավուշի մարզի սոցիալ-մշակութային գործընթացների քննախույզ վերլուծություններին: Այն նախատեսված է էթնոսոցիոլոգների, ազգագրագետների, պատմաբանների, հումանիտար գիտությունների այլ բնագավառների մասնագետների, ուսանողների, ընթերցող հասարակության համար:

«Տավուշ» գրքի շնորհանդեսի ժամանակ ելույթ ունեցան ՀՀ Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը, գրքի համահեղինակներ պատմ. գիտ. թեկն. Համլետ Սարգսյանը, պատմ. գիտ. թեկն., ավագ գիտաշխատող, մասնաճյուղի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի դասախոս Ռուբեն Օհանջանյանը:

«Մեզ համար միշտ խնդիր է եղել սոցիալական պատմության մասին նյութերի սակավությունը, այս գիրքը հենց այդ խնդիրն է լուծում. այն հիանալի աղբյուր կլինի պատմաբանների համար»,- մասնավորապես նշեց պարոն Օհանջանյանը` շնորհակալություն հայտնելով առաջին հերթին ուսանողներին, որոնք մասնակցություն են ունեցել գրքի ստեղծման աշխատանքներին:

Արժևորման խոսք ասաց մասնաճյուղի տնօրեն, պատմ. գիտ. թեկն., դոցենտ Սամվել Առաքելյանը` ընդգծելով գրքի գիտական և ճանաչողական նշանակությունը, կարևորությունը ուսումնական գործընթացում:

ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի միջև կնքվեց համաձայնության հուշագիր

2014թ. հոկտեմբերի 10-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի մի խումբ գիտաշխատողներ` ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը, Ռոբերտ Թոխմախյանը, Նվեր Սարգսյանը, Ջեմմա Բառնասյանը, Հասմիկ Խաչատրյանը, Հենրիետա Սուքիասյանը, Ամալյա Խաչատրյանը, Հայկանուշ Մեսրոպյանը, Գայանե Մխիթարյանը, Անահիտ Աբրահամյանը, Գայանե Գևորգյանը, Սիլվա Պապիկյանը, Գարիկ Մկրտչյանը և ուրիշներ:

Այցելության նպատակը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի միջև համաձայնության հուշագրի կնքումն էր:

Նախ պարոն Կատվալյանի գլխավորությամբ ինստիտուտի ներկայացուցիչները հանդիպեցին մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության հեռանկարները, համատեղ իրականացվելիք ծրագրերը, ապա կնքվեց համաձայնության հուշագիրը:

Հուշագրում կարևորվում են գիտության և կրթության ոլորտների միջև կապերի ամրապնդման, հայոց լեզվի ուսումնասիրման, ուսուցման և անաղարտության պահպանման, ՀՀ գիտակրթական ոլորտի առաջընթացի խնդիրները:

Համաձայնության հուշագիրը ենթադրում է Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ղեկավարության և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենության կողմից պարբերաբար ու համատեղ մի շարք միջոցառումների իրականացում` մայրենի լեզվին նվիրված միջոցառումներ, գիտաժողովներ, սեմինարներ, քննարկումներ, ուսանողական պրակտիկաներ, խորհրդատվություն, հրապարակային դասախոսություններ, Տավուշի մարզում խոսակցական լեզվի և բարբառային հայերենի դրսևորումների հետազոտման աշխատանքներ և այլն:

Այնուհետև ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում տեղի ունեցավ հանդիպում մասնաճյուղի ուսանողության հետ, որի ընթացքում ելույթ ունեցան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը, Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ինստիտուտի տնօրեն Վ.Կատվալյանը, նույն ինստիտուտի գիտաշխատող, մասնաճյուղի հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Գ.Մկրտչյանը:

Տնօրենը ընդհանուր գծերով խոսեց կնքված հուշագրի մասին, շնորհակալություն հայտնեց պարոն Կատվալյանին կոնկրետ առաջարկների, համատեղ իրականացվելիք ծրագրերի, նվիրաբերած գրքերի համար:

Պարոն Կատվալյանը իր խոսքում կարևորեց մայրենի լեզվի ուսուցման, անաղարտության պահպանման, այս տարածաշրջանի բարբառների ուսումնասիրման հարցերը. «Մենք խնդիր ունենք աշխարհին ներկայանալու մեր ինքնատիպ դեմքով, իսկ դա երևում է առաջին հերթին մեր լեզվում. պետք է պահպանենք այն, ծավալենք լուսավորչական աշխատանք, սկիզբը դնենք ազգային ինքնագիտակցության զարթոնքի, հանդիպումներ ունենանք երիտասարդության հետ, ուսումնասիրենք այս տարածքի բարբառները, որոնք տարիների ընթացքում փոփոխվում, զարգանում են»:

Հանդիպումից հետո Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ներկայացուցիչներն այցելեցին Տավուշի մարզի պատմամշակութային հուշարձաններից մեկը` Աչաջուր գյուղից 3 կմ հարավ-արևմուտք, Պայտաթափ լեռան լանջին գտնվող 13-րդ դարի հայկական վանական համալիր` Մակարավանք:

Մասնաճյուղում կայացավ «Հայաստանի տարածաշրջանները հօգուտ եվրասիական ինտեգրման» թեմայով միջազգային համաժողով

2014թ. սեպտեմբերի 17-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի օնլայն լսարանում տեղի ունեցավ «Հայաստանի տարածաշրջանները հօգուտ եվրասիական ինտեգրման» թեմայով միջազգային համաժողով: Այն կազմակերպվել էր «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպության ու ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կողմից:

Համաժողովին մասնակցեցին ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի վարչական եւ պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Բացման խոսքով հանդես եկավ «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ-ի նախագահ Արամ Սաֆարյանը:

Համաժողովի աշխատանքային լեզուն ռուսերենն էր:

Զեկուցումներով հանդես եկան պատմ. գիտ. դոկտոր Ալեքսանդր Սիտինը, բան. գիտ. թեկնածու, դոցենտ Մարատ Զուրաբյանը, «Ցիտադել» վերլուծական ծրագրի ղեկավար Ալեքսանդր Շպակովսկին, տնտ. գիտ. թեկնածու Աշոտ Թավադյանը, Հայաստանում Ղազախստանի Հանրապետության դեսպանատան խորհրդատու Ալմատ Տոեկինը, սոց. գիտ. թեկնածու Սամվել Մանուկյանը:

Ներկայացված զեկուցումների շուրջ տեղի ունեցավ ակտիվ քննարկում. մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների և ուսանողների կողմից զեկուցողներին ուղղվեցին հարցեր:

Համաժողովի օրակարգը տե ́ս այստեղ:

2013-14 ուստարում մասնաճյուղի դասախոսները հեղինակել են մեկուկես տասնյակ գրքեր

2013-14 ուստարում մասնաճյուղի դասախոսները հեղինակել են 15 գիրք` 6 մենագրություն, 5 ուսումնամեթոդական, 4 ուսումնական ձեռնարկ:

Ստորև ներկայացնում ենք գրքերի ցանկը` ըստ ամբիոնների.

Բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոն.

1. Այվազյան Կ. Բ., Մաթեմատիկա հումանիտար մասնագիտությունների համար, ուսումնական ձեռնարկ, Երևան, ԵՊՀ հրատ., 2014, 135 էջ:

2. Ճաղարյան Մ. Ա., Տվյալների կառույցներ, ուսումնամեթոդական ձեռնարկ, Երևան, ԵՊՀ հրատ., 2014, 85 էջ:

Անտառագիտության ամբիոն.

3. Գ. Ս. Սիմոնյան, Ա. Ա. Թութունջյան, Ջրերի գլխավոր իոններ և լուծված գազեր, ուսումնամեթոդական ձեռնարկ, Երևան, ԵՊՀ հրատ., 2013, 72 էջ:

Պատմության և քաղաքագիտության ամբիոն.

4. Նահապետյան Ռ., Ազգագրական տեղեկությունները Փ. Բուզանդի «Հայոց պատմություն» երկում, մենագրություն, Եր., Հեղինակային հրատ., 2013, 149 էջ (Հնագիտության և ազգագրության ամբիոն) :

5. Ներսիսյան Ա. Ա., Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւն /1908-1918/, հատոր Գ, մենագրություն, Բեյրութ, «Զավարեան մատենաշար», 2013, 350 էջ (Հայոց պատմության ամբիոն):

6. Ներսիսյան Ա. Ա., Զորավար Սեպուհ, մենագրություն, երկրորդ լրամշակված հրատարակություն, Երևան, «Էդիթ Պրինտ» հրատ., 2014, 340 էջ: (Հայոց պատմության ամբիոն):

Հայոց լեզվի և գրականության ամբիոն.

7. Վանյան Հ. Ս., Ավետիք Իսահակյանի չափածո և արձակ լեգենդները, մենագրություն, Երևան, «Տիր» հրատ., 2014, 176 էջ:

Մանկավարժության և հոգեբանության ամբիոն.

8. Մանուկյան Ա. Մ., Պրոբլեմային իրավիճակներում մանկավարժական խնդիրների լուծման ժամանակակից տեխնոլոգիաներ և տեխնոլոգիական համակարգեր /կիրառական մանկավարժություն/, մենագրություն, Երևան, «Զանգակ – 97» հրատ., 2013, 300 էջ:

9. Բրուտյան Վ. Ա., Ընդհանուր և զինվորական մանկավարժության բառարան -տեղեկատու, ուսումնամեթոդական ձեռնարկ, Վանաձոր, «ՍԻՄ» տպագրատուն, 2013, 160 էջ:

10. Саргсян Д. Ю., Проблемы психологической безопасности личности: теоретические и экпериментальные проблемы /соавтор/, образовательно-методическое пособие, Ереван, Издательство ЕГУ, 2013, 136 с.

Օտար լեզուների ամբիոն.

11. Էվինյան Ս., Աբրահամյան Ս., Թեմրազյան Է., Ուսումնական ձեռնարկ հոգեբանության բաժնի ուսանողների համար, Երևան, ԵՊՀ հրատ., 2014, էջ 247:

12. Թեմրազյան Է., Էվինյան Ս., Աբրահամյան Ս., Նամակագրություն և ինքնակենսագրություն, գրքույկ անգլերեն լեզու ուսումնասիրողների համար, ուսումնական ձեռնարկ, Երևան, ԵՊՀ հրատ. 2014, էջ 228:

Ընդհանուր տնտեսագիտության ամբիոն.

13. Հովսեփյան Վ. Ե., Ազգային տնտեսություն, ուսումնական ձեռնարկ, ԵՊՀ հրատ., Երևան, 2014, 232 էջ (ԵՊՀ տնտեսագիտության տեսության ամբիոն):

14. Գալստյան Գ. Ս., Հարկային քաղաքականության տեսական հիմունքներ, ուսումնամեթոդական ձեռնարկ, ԵՊՀ հրատ., Երևան, 2013, 95 էջ (ԵՊՀ տնտեսագիտության տեսության ամբիոն):

Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոն.

15. Պոտոսյան Ա. Հ., Հայաստանի Հանրապետության գյուղական բնակչությունը և բնակավայրերը, մենագրություն, «Աստղիկ» գրատուն, Երևան, 2013, 416 էջ (Սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոն):

Համալսարանականների պարգևատրումները շարունակվում են

ԵՊՀ 95-ամյակի կապակցությամբ մի խումբ աշխատակիցներ  2014թ. հունիսի 26-ին կայացած գիտխորհրդի նիստի ժամանակ պարգևատրվել են ԵՊՀ հուշամեդալով և արծաթե մեդալով:

Համալսարանականների պարգևատրումները շարունակվում են

 

ԵՊՀ ԻՄ բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի  դոցենտ,   ֆ.մ.գ.թ.  Վարազդատ Նավոյանը արժանացավ ԵՊՀ հուշամեդալի:

Համալսարանականների պարգևատրումները շարունակվում են

Ստորև ներկայացնում ենք պարգևատրված մնացած  համալսարանականներին՝

ԵՊՀ հուշամեդալ

  1. Կարո Կարապետյան ՝ Թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի վարիչ,
  2. Սոնա Սեֆերյան՝ Թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի պրոֆեսոր,
  3. Սամվել Ջիլավյան՝ Մեխանիկայի ամբիոնի դոցենտ,
  4. Լևոն Հակոբյան՝ Ռուս գրականության ամբիոնի վարիչ,
  5. Սրբուհի Լամբարջյան՝ Ռուսաց լեզվաբանության, տիպաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի դոցենտ,
  6. Բելլա Խոջումյան՝ Ռուսաց լեզվի ամբիոնի (բնագիտական ֆակուլտետների համար) վարիչ,
  7. Դավիթ Հովհաննիսյան՝ Արաբագիտության ամբիոնի պրոֆեսոր,
  8. Վիլիկ Հարությունյան՝ Օրգանական քիմիայի ամբիոնի վարիչ,
  9. Ռոմիկ Հարությունյան՝ Անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի վարիչ,
  10. Շիրազ Մարգարյան՝ Ֆիզիկական և կոլոիդ քիմիայի ամբիոնի վարիչ,
  11. Ռուբեն Սաքապետոյան՝ Հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ,
  12. Վազգեն Սաֆարյան՝ Հայ գրականության ամբիոնի պրոֆեսոր,
  13. Ալբերտ Մակարյան՝ Հայ գրականության ամբիոնի պրոֆեսոր,
  14. Արտաշես Սարգսյան՝ Հայ բանասիրության ֆակուլտետի դեկանի տեղակալ,
  15. Լարիսա Մնացականյան՝ Հայ նոր գրականության ամբիոնի պրոֆեսոր,
  16. Աստղիկ Բեքմեզյան՝ Գրականության տեսության և գրաքննադատության ամբիոնի դոցենտ,
  17. Զավեն Ադամյան՝ Կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնի ավագ գիտաշխատող,
  18. Հակոբ Հակոբյան՝ Թվային անալիզի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի պրոֆեսոր,
  19. Կարինե Սահակյան՝ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկանատի գործավար,
  20. Սարգիս Ղանթարջյան՝ Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ,
  21. Կարեն Գրիգորյան՝ Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ,
  22. Վահագն Վարագյան՝ Ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ
  23. Կարինե Դավթյան՝ Մշակույթի կենտրոնի տնօրեն,
  24. Ալիկ Ղարիբյան՝ Ռեկտորի աշխատակազմի ղեկավար,
  25. Մենուա Սողոմոնյան՝ ԵՊՀ գիտքարտուղար,
  26. Արմեն Ավետիսյան՝ ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ,
  27. Արտակ Խաչատրյան՝ Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ,
  28. Արթուր Աթանեսյան՝ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ,
  29. Հասմիկ Գևորգյան՝ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի դոցենտ,
  30. Գևորգ Պետրոսյան՝ Քաղաքացիական դատավարության ամբիոնի դոցենտ,
  31. Վահե Ենգիբարյան՝ Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ,
  32. Լիաննա Սարգսյան՝ Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս,
  33. Վարդան Այվազյան՝ Սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ,
  34. Դավիթ Սերոբյան՝ Քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ,
  35. Անուշավան եպս. Ժամկոչյան՝ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան,
  36. Էմին Սանթրոսյան՝ Մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ
  37. Արմեն Սարգսյան՝ Ուսումնամեթոդական վարչության ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի պետ
  38. Գուրգեն Հովհաննիսյան՝ Ուսումնամեթոդական վարչության բակալավրիատի բաժնի վարիչ
  39. Անահիտ Նիկողոսյան՝ Գերբարձր հաճախությունների ռադիոֆիզիկայի և հեռահաղորդակցության ամբիոնի դոցենտ,
  40. Նաղաշ Մարտիրոսյան՝ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան,
  41. Մարիա Առաքելյան՝ ԵՊՀ գրադարանի գրապահոցի բաժնի վարիչ,
  42. Նաիրա Մնացականյան՝ Միջազգային համագործակցության վարչության միջազգային կապերի բաժնի վարիչի տեղակալ,
  43. Արարատ Մալխասյան՝ Ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր,
  44. Քնարիկ Միրզոյան՝ Թյուրքագիտության ամբիոնի դոցենտ,
  45. Լևոն Ավետիսյան՝ «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալ,
  46. Գագիկ Ղազինյան՝ Իրավագիտության ֆակուլտետի դեկան,
  47. Էմիլ Գևորգյան՝ Կենսաբանության ֆակուլտետի դեկան,
  48. Գուրգեն Մելիքյան՝ Արևելագիտության ֆակուլտետի դեկան,
  49. Վլադիմիր Մաղալյան՝ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-վրացական հարաբերությունների բաժնի ավագ գիտաշխատող,
  50. Վարազդատ Նավոյան՝ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ:

 

ԵՊՀ արծաթե մեդալ

  1. Հասմիկ Բաղդասարյան՝ Ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ,
  2. Զավեն Հարությունյան՝ Ֆրանսիական բանասիրության ամբիոնի վարիչ,
  3. Յուրա Գաբրիելյան՝ Գերմանական բանասիրության ամբիոնի վարիչ,
  4. Աննա Կարապետյան՝ Կենդանաբանության ամբիոնի դոցենտ, Կենսաբանության ֆակուլտետի գիտքարտուղար,
  5. Ատոմ Մուրադյան՝ Ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչ,
  6. Գեորգի Պողոսյան՝ Հեռանկարային հետազոտությունների միջազգային կենտրոնի տնօրեն,
  7. Սարգիս Սանթրոսյան՝ Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի վարիչ,
  8. Արշալույս Հովհաննիսյան՝ Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման վարչության պետ,
  9. Իննա Դավիդյան՝ «Գիտական տեղեկագիր» հանդեսի գործավար-օպերատոր,
  10. Մերի Պետրոսյան՝ Ռուս գրականության ամբիոնի դոցենտ,
  11. Տատյանա Աֆանասևա` Ռուսաց լեզվի ամբիոնի (բնագիտական ֆակուլտետների համար) ասիստենտ,
  12. Իվետտա Մանուչարյան՝ Ռուսաց լեզվաբանության, տիպաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի դոցենտ,
  13. Մարիետա Մկրտչյան՝ Միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դոցենտ,
  14. Արշալույս Գալստյան՝ Մինչհամալսարանական կրթության վարչության նախապատրաստական դասընթացների բաժնի վարիչ, հայ գրականության ամբիոնի դոցենտ,
  15. Աշոտ Հայրապետյան՝ Ընդհանուր լեզվաբանության ամբիոնի դոցենտ,
  16. Լեոնարդ Շեկյան՝ Միջազգային կրթական կենտրոնի տնօրեն,
  17. Կամո Աթայան՝ Միջազգային կրթական կենտրոնի հանրակրթական առարկաների ամբիոնի վարիչ,
  18. Գեղամ Գևորգյան՝ Գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր,
  19. Մարատ Գրիգորյան՝ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան,
  20. Արծրուն Ավագյան՝ Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան,
  21. Նվարդ Երնջակյան՝ Անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ,
  22. Սիլվա Խասապետյան՝ Անգլերեն լեզվի թիվ 1 ամբիոնի դոցենտ:

 

Աղբյուրը`  www.ysu.am