Иджеванский филиал Ереванского государственного университета

Մասնաճյուղի գրադարանը դարձյալ համալրվեց մասնագիտական գրքերով

2018թ. մարտի 15-ին ԵՊՀ ԻՄ-ի գրադարանը հերթական անգամ համալրվեց մասնագիտական նոր գրքերով:

Մասնաճյուղի գրադարանը դարձյալ համալրվեց մասնագիտական գրքերով

Ստորև ներկայացնում ենք ձեռք բերված գրականության ցանկը՝ ըստ մասնագիտությունների. 

Տնտեսագիտության տեսություն և զբոսաշրջություն

  1. Զաքարյան Ա․, Մարքեթինգի հիմունքներ, Երևան, «Տնտեսագետ» հրատ., 2013, 702 էջ։
  2. Մենեջմենթ, խմբ․ Յու․ Սուվարյան, Երևան, «Տնտեսագետ» հրատ., 2002, 560 էջ։

Մասնաճյուղի գրադարանը դարձյալ համալրվեց մասնագիտական գրքերով

Պատմություն

Արվեստ

  1. Աբրահամյան Հ․, Արցախյան գոյամարտ, Երևան, «Գիտելիք» հրատ․, 1991, 174 էջ։
  2. Ամերիկայի պատմության ուրվագծերը, խմբ՝․ Հովարդ Սինկոտա, Երևան, Միացյալ նահանգների տեղեկատվական գործակալություն։
  3. Սիմոնյան Ա․, Զանգեզուրի գոյամարտը 1917-1921 թթ․, Երևան, ԵՊՀ հրատ., 2017, 1096 էջ։
  4. Բաբաջանյան Վ․, Միջկուսակցական հրաբերությունները Հայաստանի Հանրապետությունում 1918-1920 թվականներին, Երևան, ԵՊՀ հրատ., 2017, 228 էջ։
  5. Հայոց ցեղասպանության թեման վրացական պարբերականներում 1914-1918 թվականներին, Երևան, ԵՊՀ հրատ., 2017, 226 էջ։
  6. Գրիգորյան Ս․, Իսլամական արմատականությունը Կովկասում, Երևան, ԵՊՀ հրատ., 2017, 126 էջ (2 օրինակ)։
  7. Հովհաննիսյան Ա․, Զաքարիա Ագուլեցին և իր ժամանակը, Երևան, ԵՊՀ հրատ., 2017, 190 էջ (2 օրինակ)։
  8. Արիստակես Լաստիվերտցի, Պատմություն, Երևան, «Հայաստան» հրատ․, 1971, 154 էջ։
  9. Էլլարյան Ի․, Աղստևի հովտի բնությունը և պատմական հուշարձանները, Երևան, «Հայաստան» հրատ․, 1968, 95 էջ։

 

Հոգեբանություն և մանկավարժություն

  1. Նազարյան Ա․, Վարվեցողության հիմունքներ, Երևան, «Զանգակ» հրատ․, 2013, 264 էջ։
  2. Տարիքային և մանկավարժական հոգեբանություն, խմբ․ Պետրովսկու, Երևան, «Լույս» հրատ․, 1977, 397 էջ։

Մասնաճյուղի գրադարանը դարձյալ համալրվեց մասնագիտական գրքերով

Հայոց լեզու և գրականություն

օտար լեզուներ

  1. Էդգար Հարությունյան, Նվիրելու արվեստ կամ ձոն Վարդին, Երևան, «Անտարես» հրատ․, 2018, 104 էջ։
  2. Վարդգես Պետրոսյան, Չորս վիպակ, Երևան, 1990, 392 էջ։
  3. Վահան Տերյան, Երկերի ժողովածու, հատոր 3, Երևան, 1975, էջ 416։
  4. Ակսել Բակունց, Միրհավ, Երևան, «Սովետական գրող» հրատ․, 1979, 72 էջ։
  5. Մկրտիչ Արմեն, Երկեր, հատոր 5, Երևան, 1973, 680 էջ։
  6. Գրիգոր Զոհրապ, Նորավեպեր, Երևան, 2011, 232 էջ։
  7. Կոստան Զարյան, Միացյալ Նահանգներ, Երևան, «Սարգիս Խաչենց» հրատ․, 2002, 500 էջ։
  8. Ավետիք Իսահակյան, Լիլիթ, «Սովետական գրող» հրատ․, 1983, 92 էջ։
  9. Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու 4 հատորով, Երևան, 1986, 1987 (4 հատոր)։
  10. Խաչատուր Աբովյան, Վերք Հայաստանի, Երևան, «Լույս հրատ., 1975, 152 էջ։
  11. Էմիլ Զոլա, Թերեզ Ռաքեն, Երևան, 1964, 232 էջ։
  12. Օսկար Ուայլդ, Երկեր, Երևան, 1980, 440 էջ։
  13. Լուիս Քերոլ, Ալիսը հրաշքների աշխարհում, Երևան, «Հայաստան» հրատ․, 1971, 222 էջ։
  14. Ֆիրդուսի, Շահնամե, Երևան, 1975, 535 էջ։
  15. Ռեմարկ Է․, Երեք ընկեր, Երևան, «Հայաստան» հրատ․, 1972, 496 էջ։
  16. Կոնան Դոյլ Ա․, Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին, Երևան, Արևիկ հրատ․, 1989, 432 էջ։
  17. Բուալո, Քերթողական արվեստ, Երևան, «Սովետական գրող» հրատ․, 1980, 103 էջ։
  18. Մոնտեսքյո, Պարսկական նամակներ, Երևան, 2016, 384 էջ։
  19. Անտուան դը Սենտ-Էքզյուպերի, Մարդկանց երկիր, Երևան, Էդիթ-Պրինթ, 2017, 184 էջ։
  20. Պրոսպեր ՄԵրիմե, Կառլոս 9-րդի թագավորության ժամանակագրությունը, Երևան, 2002, 322 էջ։
  21. Դանիել Դեֆո, Օլիվեր Սվիվթ, Ռոբինզոն Կրուզո, Երևան, 1988, 788 էջ։
  22. Աղաբաբյան Ս․, Հայ սովետական գրականության պատմութուն, Երևան, 1986, 576 էջ։
  23. Տերտերյան Ա․, Մուրացան, Երևան, 1971, 279 էջ։
  24. Թամրազյան Հ․, Բանաստեղծը և ճակատագիրը, Երևան, 1987, 387 էջ։
  25. Աղայան Է․, Դրվագներ Արևելքի գրականության պատմության, Երևան, 1971, 241 էջ։
  26. Սեդրակյան Ա․, Ակնարկներ արտասահմանյան գրականության պատմության, Երևան, «Անտարես» հրատ., 2016, 184 էջ։
  27. Ջուլհակյան Մ․ և ուրիշներ, Ֆրանսերենի դասագիրք, Երևան, 2013, 306 էջ։
  28. Lusik Hovakimyan, Linguistic Mosaic, Yerevan, 2007.

Մասնաճյուղի գրադարանը դարձյալ համալրվեց մասնագիտական գրքերով

Բնական գիտություններ

  1. Գևորգյան Գ․ և ուրիշներ, Մաթեմատիկական անալիզի խնդրագիրք, Երկրորդ մաս, Երևան, 2014, 265 էջ (2 օրինակ)։
  2. Գևորգյան Գ․ և ուրիշներ, Մաթեմատիկական անալիզի խնդրագիրք, Առաջին մաս, Երևան, 2014, 266 էջ (2 օրինակ)։
  3. Բաբայան Հ․ և ուրիշներ, Գեոդեզիա, Մաս Ա, Երևան, 2008, 168 էջ։
  4. Բաբայան Հ․ և ուրիշներ, Գեոդեզիա, Մաս Բ, Երևան, 2009, 186 էջ։
  5. И. Лавров, Л. Максимова, Задачи по теории множеств, математической логике и теории алгоритмов, Москва, 1984․
  6. О. Ладыженская, Краевые задачи математической физики, Москва, 197

Կայացավ «Ավարտական աշխատանքի կատարումը» թեմայով սեմինար-քննարկումը

2018թ. մարտի 9-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Ավարտական աշխատանքի կատարումը» թեմայով սեմինար-քննարկումը, որը վարեց ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության բակալավրիատի բաժնի վարիչ, մասնաճյուղի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի վարիչ, ա.գ.թ., դոցենտ Գ.Հովհաննիսյանը:

Կայացավ «Ավարտական աշխատանքի կատարումը» թեմայով սեմինար-քննարկումը

Քննարկմանը ներկա էին մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական ու վարչական անձնակազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:

«Ավարտական աշխատանքի կատարումը» թեմայով սեմինար-քննարկումը Գ.Հովհաննիսյանի կողմից նախատեսված եռօրյա դասընթացի (I. «Ավարտական աշխատանքի կատարումը», II. «Ավարտական աշխատանքի ձևավորումը», III. «Ավարտական աշխատանքի պաշտպանությունը») առաջին դասն էր: 

Կայացավ «Ավարտական աշխատանքի կատարումը» թեմայով սեմինար-քննարկումը

«Գիտահետազատական աշխատանք կատարելու հիմնական սկզբունքները» մեթոդական ձեռնարկի համահեղինակ Գ.Հովհաննիսյանի խոսքով՝ կազմակերպված սեմինար-քննարկման նպատակն է ավարտական աշխատանքների հետ առնչվող անձանց՝ ղեկավարներին և ուսանողներին հաղորդակից դարձնել ավարտական աշխատանքների կատարման մեթոդաբանությանը և մեթոդներին, դրանց ձևավորման և ձևակերպման կանոններին, ուսանողներին պատրաստել ավարտական աշխատանքների պաշտպանությանը, նրանց ներկայացնել հրապարակային պաշտպանության ժամանակ աշխատանքների գնահատման սանդղակը:

Կայացավ «Ավարտական աշխատանքի կատարումը» թեմայով սեմինար-քննարկումը

Սեմինար-քննարկման ընթացքում ներկայացվեցին գիտական հետազոտության առանձնահատկությունները՝ գործընթացի նպատակաուղղվածությունը, անհայտի բացահայտումը, նորի որոնումը և հետազոտության հատուկ մեթոդների օգտագործումը:

Տրվեց ավարտական աշխատանքի՝ որպես գիտահետազոտական աշխատանքի սահմանումը, այն է՝ ավարտական աշխատանքն ուսանողի մասնագիտական որակավորումը՝ տեսական ու գործնական պատրաստվածությունը հաստատող ուսումնասիրություն է: Բակալավրի ավարտական աշխատանքն ինքնուրույն, տեսական կամ կիրառական նշանակության աշխատանք է, որն արտացոլում է տվյալ մասնագիտության շրջանակներում ուսանողի ձեռք բերած գիտելիքները կիրառելու, մասնագիտական ոլորտին առնչվող խնդիրներ բարձրացնելու և լուծումներ առաջադրելու հմտություններ:

Կայացավ «Ավարտական աշխատանքի կատարումը» թեմայով սեմինար-քննարկումը

Ներկայացվեցին գիտական հետազոտության իրականացման վերաբերյալ որոշ մեթոդաբանական մոտեցումներ, այսինքն՝ բացատրվեց, թե ինչ է նշանակում գիտականորեն ուսումնասիրել՝ լինել գիտականորեն օբյեկտիվ, չանտեսել փաստերը՝ ելնելով դրանք բացատրելու կամ դրանց գործնական կիրառությունը ցույց տալու դժվարությունից, քանզի գիտության մեջ նորի էությունը ոչ միշտ է տեսանելի հետազոտողին:

Ընդգծվեց, որ գիտականորեն հետազոտել նշանակում է չափել այն ամենը, ինչը հնարավոր է չափել, ցույց տալ ուսումնասիրվող օբյեկտի կամ երևույթի հարաբերակցությունն արդեն հայտնիի հետ, ոչ միայն դիտել, այլև տեսնել, նկատել կարևոր մանրամասնություններ, մեծը փոքրի մեջ՝ այդ ընթացքում իհարկե չշեղվելով հետազոտության գլխավոր գծից:

Կայացավ «Ավարտական աշխատանքի կատարումը» թեմայով սեմինար-քննարկումը

Նշվեց, որ գիտական հետազոտությամբ բավարար չէ միայն հաստատել գիտական նոր փաստ, կարևոր է դրան տալ գիտական բացատրություն, ցույց տալ դրա ճանաչողական, տեսական կամ գործնական նշանակությունը:   

Անդրադարձ կատարվեց նաև գիտության լեզվին, որի հիմքը կազմում են տերմինաբանական բնույթի այնպիսի բառեր և բառակապակցություններ, ինչպիսիք են թեմայի արդիականություն, ասպեկտ, գիտաենթադրություն, դեդուկցիա, ինդուկցիա, գիտական հետազոտություն, հետազոտության նպատակ, խնդիրներ, օբյեկտ, առարկա, կատեգորիա, հետազոտության մեթոդ, գիտական ճանաչողության մեթոդաբանություն, գիտական փաստ, հասկացություն, դատողություն, տեսություն, սկզբունք, հետևություն, եզրակացություն և այլն:

Կայացավ «Ավարտական աշխատանքի կատարումը» թեմայով սեմինար-քննարկումը

Ցուցադրվեց հետազոտության կառուցվածքը, գիտական հետազոտության ընթացքի ընդհանուր սխեման.

  1. Ընտրված թեմայի արդիականության (ակտուալության) հիմնավորում:
  2. Հետազոտության նպատակի և խնդիրների սահմանում:
  3. Հետազոտության օբյեկտի և առարկայի սահմանում:
  4. Հետազոտության իրականացման մեթոդի (մեթոդիկայի) ընտրություն:
  5. Հետազոտության գործընթացի նկարագրություն:
  6. Ստացված արդյունքների հետևությունների ձևակերպում և գնահատում:

Դասակարգվեցին գիտական հետազոտության մեթոդները՝ ընդհանուր և հատուկ մասնագիտական, պատմական, համակարգային մոտեցման, դաշտային և լաբորատոր հետազոտությունների, հարցումների և այլ մեթոդներ:     

Ամփոփելով սեմինարի ընթացքում քննարկված հարցերն ու խնդիրները՝ պարոն Հովհաննիսյանը կատարեց հետևյալ հետևությունները.

  • գիտահետազոտական աշխատանք գրելիս հեղինակը պետք է իմանա գիտական հետազոտություն կատարելու հիմնական սկզբունքները,
  • ուսումնասիրության թեմայի ընտրությունից ու հաստատումից հետո անհրաժեշտ է զբաղվել թեմային առնչվող նյութերի՝ սկզբնաղբյուրների և ուսումնասիրությունների հավաքմամբ («մրջյունի» փուլ),
  • այնուհետև հարկ է ընթերցել հավաքված գրականությունը՝ ընթացքում առանձնացնելով ուսումնասիրության թեմային վերաբերող նյութերը («մեղվի» փուլ):  

Վերջում մասնակիցներն ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

 

ПРЕПОДАВАТЕЛЬ КАФЕДРЫ ОБЩЕЙ МАТЕМАТИКИ И ЕСТЕСТВОЗНАНИЯ С. АЛАВЕРДЯН ВЫСТУПИЛ С ДОКЛАДОМ

 9 марта 2018 г. Славик Алавердян, преподаватель кафедры общей математики и естествознания факультета естественных наук ИФ ЕГУ, представил научный доклад на тему «Одна из задач обнаружения движущихся объектов».

Զեկուցում կարդաց Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության  ամբիոնի դասախոս Ս.Ալավերդյանը

Мероприятие было инициировано Студенческим научным обществом факультета.

Присутствовали тридцать студентов.

Զեկուցում կարդաց Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության  ամբիոնի դասախոս Ս.Ալավերդյանը

С. Алавердян представил суть поисковой задачи, алгоритм ее решения и представил процесс решения проблемы с помощью презентации.

Զեկուցում կարդաց Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության  ամբիոնի դասախոս Ս.Ալավերդյանը

Было подчеркнуто, что поисковые задачи имеют большое значение во многих областях науки и техники (механика, астрономия, робототехника и т. д.). Некоторые из игр в экономике и некоторые ситуации в спорте могут быть представлены как поисковые задачи.

Զեկուցում կարդաց Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության  ամբիոնի դասախոս Ս.Ալավերդյանը

Было объяснено, что, как правило, проблема поиска заключается в создании объекта, который обеспечивает контроль над другим объектом . Эти  объекты могут иметь различные ограничения, максимальную скорость, максимальный угол изменения скорости или максимальное количество изменений, возможность перемещаться в пространстве или плоскости, линейные размеры, размер доступного (известного) диапазона,вид, законы поиска и изменения и так далее.

Զեկուցում կարդաց Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության  ամբիոնի դասախոս Ս.Ալավերդյանը

 

  Была представлена проблема нахождения движущегося точечного объекта, который приводится в движение скоростью на плоскости, которая реализуется искателем, контролирующимся скоростью.

Զեկուցում կարդաց Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության  ամբիոնի դասախոս Ս.Ալավերդյանը