Иджеванский филиал Ереванского государственного университета

-Կցանկանայի ճշտել, եթե առաջին կուրսում տարեկան ՄՈԳ-ս եղել է 18.16, իսկ երկրորդում՝ 18.38, ապա հնարավո՞ր է երրորդ և չորրորդ կուրսերում 19 և ավելի ՄՈԳ ապահովելու դեպքում ստանալ կարմիր դիպլոմ: Կարեն

— Բակալավրի կրթական ծրագրով շրջանավարտին գերազանցության դիպլոմ տրվում է միջին որակական գնահատականի՝ ՄՈԳ-ի հնարավոր առավելագույն արժեքի 90%-ն ապահովելու (այսինքն` եթե ՄՈԳ-ը 18.0 է) և ամփոփիչ ատեստավորումը միայն գերազանց գնահատականներով (18-20 միավոր) հանձնելու դեպքում:

Ուսումնամեթոդական վարչություն