Иджеванский филиал Ереванского государственного университета

Վալանսի պատվիրակության այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

2015թ. սեպտեմբերի 16-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին Վալանսի պատվիրակության ներկայացուցիչները` Վալանսի փոխքաղաքապետի գլխավորությամբ:

Վալանսի պատվիրակության այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Նախ` մասնաճյուղի տնօրեն, պատմ. գիտ. թեկն., դոցենտ Սամվել Առաքելյանի հետ տեղի ունեցավ հանդիպում, որին ներկա էին մարզի հոգևոր դասի ներկայացուցիչներ, Իջևանի քաղաքապետ Վ.Ղալումյանը, պատվիրակության անդամները, Օտար լեզուների ամբիոնի դասախոսներ, լրագրողներ:

Վալանսի պատվիրակության այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Հանդիպման ընթացքում տնօրենի կողմից ներկայացվեց մասնաճյուղի, նրանում գործող մասնագիտությունների` հատկապես ֆրանսերեն լեզվի և գրականության վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն, նշվեց, որ մեզանում պետության կողմից ամեն ինչ արվում է ֆրանսերեն լեզվի ուսուցումը բարձր մակարդակով կազմակերպելու, այդ լեզուն ոչ միայն պահպանելու, այլև տարածելու, զարգացնելու ուղղությամբ, Իջևանում գործում են և ֆրանսերեն լեզվի ուսուցման կենտրոններ, որոնցում անվճար ֆրանսերեն է ուսուցանվում:

Վալանսի պատվիրակության այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Ընդգծվեց, որ 2016-2017 ուստարվանից մասնաճյուղում հավասար ժամաքանակով ֆրանսերեն կանցնեն նաև «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողները:

Քննարկվեցին մասնաճյուղում ֆրանսերեն լեզվի ուսուցման, ուսանողների փոխանակման, դասընթացներ ու դասալսումներ կազմակերպելու վերաբերյալ մի շարք հարցեր:

Մասնավորապես նշվեց, որ Վալանսում մեկամսյա ուսումնական պրակտիկա անցած մեր ուսանողներն անչափ տպավորված են և՛ հյուրընկալությունից և՛ ուսուցումից, առաջարկվեց, որ Վալանսի ուսանողներն էլ այցելեն մասնաճյուղ, հյուրընկալվեն Իջևանում:

Այնուհետև ֆրանսերենի ուսուցման սրահում Վալանսի փոխքաղաքապետը հանդիպեց «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության մի խումբ ուսանողների հետ, ովքեր ֆրանսերենով հաղորդակցվեցին փոխքաղաքապետի հետ, խոսեցին իրենց ուսանողական առօրյայից, ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, վստահեցրին, որ սիրով ու պատասխանատվությամբ են ուսումնասիրում ֆրանսերենը:

 Վալանսի պատվիրակության այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Հայ-ֆրանսիական համագործակցությունն ավելի սերտացնելու, լեզվամշակութային հաղորդակցությունը խորացնելու նպատակով առաջարկվեց 2016թ. գարնանը Իջևանի քույր քաղաք Վալանս մեկնող պատվիրակության կազմում ընդգրկել մասնաճյուղից ներկայացուցիչներ, հետագայում կնքել համաձայնության հուշագիր:

Վերջում ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների աշխատանքներից մեկը Վալանսի փոխքաղաքապետին տրվեց նվեր:

Վալանսի պատվիրակության այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ