ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է «Ճանապարհային երթևեկության կանոններ» թեմայով սեմինար:
Սեմինարի ընթացքում կխոսվի ճանապարհային երթևեկության ընդհանուր կանոնների, մեքենաների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների, ճանապարհային երթևեկության նշանների և նշագծումների մասին:
Կքննարկվեն վարորդական իրավունքի տեսական քննությանը վերաբերող հարցեր (շաբլոն):
Սեմինարը տեղի կունենա ս/թ նոյեմբերի 26-ին` ժամը 14:20-ին, մասնաճյուղի գրադարանում:
Մուտքն ազատ է: