Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Գիտական խորհրդի նիստում

2015թ. հոկտեմբերի 31-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ գիտական խորհրդի նիստ` մասնաճյուղի տնօրեն, գիտական խորհրդի նախագահ Ս.Առաքելյանի նախագահությամբ:

Գիտխորհրդի նիստում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ի` 2016-2020թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Գ.Մկրտչյանին ԵՊՀ գիտխորհրդում դոցենտի գիտական կոչման համար երաշխավորելու հարցը, մասնաճյուղի մեթոդական խորհրդի և գիտական խորհրդին կից որակի կառավարման հանձնաժողովի կազմերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ մի շարք հարցեր:

Գիտական խորհրդի նիստում

 Ընթացիկ հարցերից հատկանշական են ԵՊՀ ԻՄ-ի կառուցվածքում, մասնաճյուղի ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգում փոփոխություններ կատարելու, ԵՊՀ ԻՄ-ի գերբի, դրոշի, օրհներգի և ոսկե մեդալի նախագծերն ու էսքիզները նախապատրաստելու մասին հարցերը, որոնց կապակցությամբ որոշվեց ստեղծել համապատասխան հանձնաժողովներ և նրանց աշխատանքներն ամփոփել մասնաճյուղի գիտխորհրդի տարեվերջյան նիստում:

Նիստի ընթացքում հաստատվեցին ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի նոր կանոնակարգը և մասնաճյուղի ֆակուլտետների նոր
կանոնադրությունները: