Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հայտերի հրավեր ԳԷՀ ՓԴԾ-ի հողերի դեգրադացիայի կիզակետային ոլորտում նախագծերի իրականացման համար

Հայաստանում Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) Փոքր դրամաշնորհների ծրագիրը (ՓԴԾ) հայտարարում է դրամաշնորհային նախագծերի հայտերի ընդունում՝ ուղղված անապատացման և անտառազրկման խնդիրների լուծմանը, որոնք առաջնային են հանդիսանում ԳԷՀ ՓԴԾ հողերի դեգրադացիայի (ՀԴ) կիզակետային ոլորտի համար:

Նախապատմություն 

ԳԷՀ ՓԴԾ հողերի դեգրադացիայի կիզակետային ոլորտը մասնավորապես ուղղված է ՄԱԿ-ի Անապատացման դեմ կոնվենցիայի իրականացմանը: ԳԷՀ-ի ներկա՝ 5-րդ գործառնական փուլում, հողերի դեգրադացիայի կիզակետային ոլորտի ռազմավարական նպատակն է բարելավել ագրոէկոհամակարգերը և անտառային լանդշաֆտները, որտեղ էկոհամակարգային ծառայությունների և ապրանքների վատթարացումը խաթարում է տեղի բնակչության ապրելակերպը:

ԳԷՀ ՓԴԾ-ի նպատակն է աջակցել կիզակետային ոլորտի հետևյալ երկու հիմնական ռազմավարական առաջնայնությունների իրականացմանը.

  • Պահպանել և բարելավել տեղական համայնքների ագրոէկոհամակարգերի ծառայությունները` ապրուստի միջոցներ ապահովելու նպատակով, և
  • Նպաստել բնածին կամ մարդածին գործոններով պայմանավորված բնական ռեսուրսների վրա ճնշման նվազեցմանը այն տարածքներում, որտեղ դեգրադացիան ազդում է ամենօրյա կարիքների բավարարմանը:

ՀԴ կիզակետային ոլորտին համապատասխանող տիպային նախագծային գաղափարներ

Համաձայն ՓԴԾ ազգային ծրագրի ռազմավարության ՀԴ կիզակետային ոլորտի Արդյունք 5-ի, այն է`Համայնքային մակարդակում բնական ռեսուրսների համալիր կառավարման և հողերի կայուն օգտագործման գործելակերպերի ներդրում` հողերի դեգրադացիան մեղմելու նպատակով, ՓԴԾ հայաստանյան ծրագիրը կաջակցի.

  • Համայնքային մակարդակում գործողությունների և քաղաքացիական հասարակության նախաձեռնությունների, որոնք ուղղված են բնական ռեսուրսների ինտեգրված կառավարմանը և հողերի կայուն օգտագործմանը,
  • Հողերի և ջրերի պահպանության վրա հիմնված կայուն գյուղատնտեսական լավագույն գործելակերպերի, որոնք ուղղված են գյուղատնտեսական էկոհամակարգային  ծառայությունների բարելավմանը,
  • Տեղական մակարդակում կարողությունների բարելավմանը` ուղղված հողերի կայուն կառավարման գործելակերպերի ներդրմանը, որոնք միավորում են հողերի, ջրերի, կենսաբազմազանության և շրջակա միջավայրի կառավարումը` միտված էկոհամակարգերի բարելավմանն ու տեղական համայնքների համար ապրուստի միջոցների ապահովմանը:

Հողերի դեգրադացիայի և Անտառների կայուն կառավարման նախագծային մակարդակի չափորոշիչներ

  • Դեգրադացիայից փրկված և վերականգնված հողեր, հեկտար
  • Հողեր, որտեղ կիրառվում են անտառների, գյուղատնտեսական և ջրերի կայուն կառավարման գործելակերպեր, հեկտար
  • Հողերի և անտառների կայուն կառավարում կիրառող համայնքների թիվ:

Համապատասխանելիության չափանիշներ

Ծրագրի ընտրության գործընթացը համապատասխանում է ՓԴԾ-ի սահմանված չափորոշիչներին և բաց է ազգային բոլոր ՀԿ-ների համար: Քննության կառնվեն իրավաբանորեն գրանցված և բնապահպանական առաքելություն ունեցող ազգային ՀԿ-ները, որոնք ունեն բնապահպանական աշխատանքի փորձ կամ ուժեղ հետաքրքրություն իրենց առաքելությանն առնչվող քաղաքականության նկատմամբ:

Նախքան ամբողջական առաջարկի ներկայացումը ՓԴԾ Ազգային Ղեկավար Կոմիտեի քննարկմանն ու հաստատմանը, խորհուրդ է տրվում ներկայացնել ծրագրի հայեցակարգ Ազգային համակարգողին նախնական գնահատման համար:

Բյուջե

Ըստ ՓԴԾ-ի գործառնական ուղեցույցի յուրաքանչյուր դրամաշնորհային նախագծի առավելագույն գումարը չպետք է գերազանցի 50,000 ԱՄՆ դոլար սահմանաչափը:

Տևողությունը

Յուրաքանչյուր դրամաշնորհային նախագծի տևողությունը չպետք է գերազանցի 24 ամիսը` ելնելով նախագծերի բնույթից:

Նախագծերի հայտերը կամ հայեցակարգերը պետք է ներկայացվեն Հայաստանում ՄԱԶԾ-ԳԷՀ ՓԴԾ Ազգային համակարգողին էլեկտրոնային փոստի հասցեով (hovhannes.ghazaryan@undp.org):

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. ապրիլի 16-ը:

ԳԷՀ ՓԴԾ մասին

ԳԷՀ-ի Փոքր դրամաշնորհների ծրագիրը մեկնարկել է 1992թ. որպես տեղական ՈԿԿ-ների և համայնքային կազմակերպությունների համար հատուկ մշակված ֆինանսական մեխանիզմ՝ աջակցելու փոքրածավալ տեղական նախաձեռնություններին կենսաբազմազանության պահպանության, կլիմայի փոփոխության մեղման, միջազգային ջրերի պահպանության, հողերի դեգրադացիայի կանխարգելման և վնասակար քիմիական նյութերի (ներառյալ ԿՕԱ-ներ) կրճատման ԳԷՀ կիզակետային ոլորտներում: Անդրադառնալով գլոբալ բնապահպանական ինդիրներին, ՓԴԾ փորձում է իրականացնել չքավորության նվազեցման և տեղի բնակչության դերի բարձրացմանն ուղղված նպատակները, որպես կայուն զարգացման և շրջակա միջավայրի պահպանության համապարփակ գործոններ:

Աղբյուրը` www.sgp.am