Հովսեփյան Սահակ Պողոսի

46734859_2561562913895738_723111637531230208_n

ՀՈՒՄԱՆԻՏԱՐ  ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Մանկավարժության և հոգեբանության ամբիոն

Կրթություն

1977-1982 թթ. սովորել և ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա և ընդհանուր տեխնիկական առարկաների ֆակուլտետը, ստացել է ֆիզիկայի և աշխատանքային ուսուցման ուսուցչի որակավորում:

Ունի դոցենտի գիտական կոչում:

Աշխատանքային փորձ

1987 թ.-ից մինչ այժմ աշխատում է Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնում որպես` դոցենտ: 1982-1987 թթ. աշխատել է լուսավորության մինիստրության <<Դպրոցների կահավորման և ուսուցման տեխնիկական միջոցների>> գիտա-մեթոդական կաբինետում որպես`մասնագիտական կողմնորոշման և աշխատանքային ուսուցման լաբորատորիայի վարիչ:

Հիմնական որակավորում

51 գիտական և գիտամանկավարժական հոդվածների (որից 3-ը արտասահմանում տպագրված), 1-7-րդ. դասարանների <<Տեխնոլոգիա>> առարկայի գործող ուսումնական չափորոշիչների, ծրագրերի, 1-7-րդ. դասարանների <<Տեխնոլոգիա>> առարկայի դասագրքերի, 10 ուսումնական ձեռնարկների համահեղինակ է: Մասնակցել է հանրակրթության պետական կրթակարգի կազմման աշխատանքներին:

Ունի համաշխարհային բանկի, UNICEF-ի և UMDP-ի կողմից տրված դասախոսի վկայական`դպրոցների խորհուրդների անդամների հետ դասընթացներ վարելու համար: <<Հույսի կամուրջ>> Հ.Կ.-ի կողմից վերապատրաստվել է <<Ներառական կրթություն>> ծրագրով:

Վարել է դպրոցների տնօրենների և ուսուցիչների ինտերակտիվ ու համագործակցային մեթոդներով կազմակերպված դասընթացներ:

Լեզուների իմացությունը

Ռուսաց լեզու-լավ, անգլերեն-բավարար: