Գևորգյան Սրբուհի Ռաֆիկի

47058543_201415470738832_4407765961965305856_n

ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Մանկավարժության և հոգեբանության ամբիոն

Կրթություն 
1990-1993թթ.՝ Ասպիրանտուրա, ՀՊՄՀ, Դիպլոմ

1984-1989թթ.՝ Նախադպրոցական մանկավարժության և հոգեբանության ֆակուլտետ, ՀՊՄՀ

Գիտական աստիճան

2006թ. Դոկտորական ատենախոսության պաշտպանություն «Պետծառայողների փոխազդեցության հոգեբանական հիմքերը դժվար կոնֆլիկտածին իրավիճակներում» խորագրով, «Սոցիալական հոգեբանություն և արտակարգ իրավիճակների հոգեբանություն» մասնագիտությամբ, ԺԹ. 00.03:

1995թ. Թեկնածուական ատենախոսության պաշտպանություն, «Հաղորդակցման դերը ավագ նախադպրոցականների մտավոր զարգացման գործընթացում» խորագրով, ԺԳ. 00.01 մասնագիտությամբ:

Աշխատանքային փորձ

2013 թ-ից առ այսօր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Ուսումնագիտական գծով պրոռեկտոր, 

2008-2010 թթ.՝ Սփյուռքի գիտաուսումնական կենտրոն, սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի հոգեբանության դասախոս,

2006-2013 թթ.՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հոգեբանության և սոցիալական մանկավարժության ֆակուլտետի դեկան

2000-2006 թթ.՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հոգեբանության և սոցիալական մանկավարժության ֆակուլտետի դեկանի տեղակալ

1996 թ-ից առ այսօր՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Զարգացման և կիրառական հոգեբանության ամբիոնի դասախոս:

Անդամակցություն

2016 թ. Հանդիսանում է՝ Փիլիսոփայություն և հոգեբանություն 064 մասնագիտական խորհրդի նախագահ 

2015 թ. Հանդիսանում է՝ EDUCATION POLICY, MANAGEMENT AND QUALITY (ISSN

2029-1922) միջազգային ամսագրի հանդեսի խմբագրական խորհրդի անդամ

2011 -2015թ. Հանդիսանում է՝ Փիլիսոփայություն և հոգեբանություն 064 մասնագիտական խորհրդի նախագահի տեղակալ

2014 թ. Հանդիսանում է՝ հայոց փիլիսոփայական ակադեմիայի իսկական անդամ (վկայական) 

2014 թ. Հանդիսանում է՝ հոգեբանական գիտությունների միջազգային ակադեմիայի թղթակից անդամ

2013 թ. Հանդիսանում է՝ «Իմաստություն» հանդեսի խմբագրական խորհրդի անդամ

2013 թ. Հանդիսանում է՝ Հատուկ մանկավարժություն և վերականգնողական հոգեբանություն, գիտական տեղեկագիր ամսագրերի խմբագրական խորհրդի անդամ

2011թ-ից առ այսօր «Հոգեկան առողջություն» հայկական հանդես խմբագրական խորհրդի անդամ

2010 թ. Հանդիսանում է՝ Կրթության ազգային ինստիտուտի կողմից հրատարակվող «Ընտանիք և դպրոց» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ

2007 թ. ՀՀ Ռազմական կրթություն հայեցակարգի մշտական հանձնաժողովի անդամ

2007 թ. Հանդիսանում է՝ Մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրներ ամսագրի խմբագրական խորհրդի անդամ:

2003 թ. Հանդիսանում է՝ Եվրոպայի հոգեթրապևտների լիգայի անդամ (N 7347)

 

Պարգևներ

2012 թ. «Մանկավարժական համալսարան-90 ամյակ» մեդալ 

2012թ. ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից պատվոգիր կրթության, գիտության ոլորտում ունեցած ավանդի համար և Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի հիմնադրման 90-ամյա հոբելյանի կապակցությամբ

2012 թ. բուհերի միջև միջազգային համագործակցության ավանդի համար ՄՔՀՄՀ-ի կողմից «Չելպանովի» անվան առաջին աստիճանի մեդալ

2009 թ. «Մարշալ Բաղրամյան» անվան ռազնադաստիարակչական գործում մեծ ավանդ ունենալու համար մեդալ 

2007թ. ՀՀ վարչապետի կողմից շնորհակալագիր գիտամանկավարժական բնագավառում ներդրած ավանդի ու երկարամյա գործունեության համար 

2007թ. ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի կողմից շնորհակալագիր ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգի կայացման գործում ներդրած ավանդի համար:

Լեզուներ՝ հայերեն /գերազանց/, ռուսերեն /գերազանց/, անգլերեն /լավ/