Պոնոմարենկո Իրինա Ռոմանի

Ponomorenko

ՀՈՒՄԱՆԻՏԱՐ  ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ասիստենտ

Կրթություն

2002-2007 թթ. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի,  նախադպրոցական մանկավարժության և     մեթոդիկաների  ամբիոնի հայցորդ

1998 – 2002 թթ.   Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտ, Նախադպրոցական մանկավարժության և հոգեբանության ֆակուլտետի շրջանավարտ

1988-1998 թթ. Երևանի թիվ 181 միջնակարգ դպրոցի շրջանավարտ

1990-1992 թթ. Երևանի թիվ 11 մշակույթի տան,  հյուսքի խմբակի շրջանավարտ

Մասնագիտական գործունեություն

2020թ. դեկտեմբերից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Teach For Armenia /Դասավանդիր Հայաստան/ ծրագիր` որպես    վերապատրաստող մենթոր

2019թ. հունիսից Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 11 հատուկ (օժանդակ) դպրոց`որպես հոգեբան

2019թ. ապրիլից ԵՊՀ  ԻՄ, Մանկավարժության և հոգեբանության ամբիոն` որպես ասիստենտ

2017-2019 թթ. ապրիլ ԵՊՀ  ԻՄ, Մանկավարժության և հոգեբանության ամբիոն` որպես դասախոս

2014թ. հունիսին << Ավագ նախադպրոցականի հուզական դժվարությունները և դրանց հաղթահարման մանկավարժական ուղիները>> թեմայով ատենախոսության նախապաշտպանություն

2014թ. հունիս-հուլիս Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 11 հատուկ (օժանդակ) դպրոց` որպես ճամբարի պատասխանատու

2013թ. առայսօր  Սկզբնական կրթության ֆակուլտետի Մանկավարժություն և հոգեբանություն /նախադպրոցական/, Մանկավարժություն և մեթոդիկա /նախադպրոցական կրթություն/ մասնագիտությամբ կուրսերի կամավորական գործունեության  մենթոր

2009թ. առայսօր  ՀՊՄՀ, Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների  ամբիոնի դասախոս

2002-2009 թթ.  Երևանի    Անանիա    Շիրակացու   անվան    ճեմարան,   հոգեբան, հոգեբան-հետազոտող, հոգեբանության ուսուցչուհի

2001-2003 թթ.  ՀՕՖ-ի երեխաների ընդունման և կողմնորոշման կենտրոն,  հոգեբան-արտթերապիստ / հասարակական հիմունքներ/

Կարդացվող դասընթացներ

Բակալավրիատ

  • Երեխայի տարրական մաթեմատիկական պատկերացումների ձևավորման տեսություն և մեթոդիկա
  • Նախադպրոցական մանկավարժական պրակտիկում
  • Մասնագիտական կրթության տեխնոլոգիաներ
  • Մանկավարժական հոգեբանություն
  • Գործնական մանկավարժություն, այլ

Գիտական հետաքրքրությունների շրջանակը`  Նախադպրոցական և տարրական մանկավարժություն, մանկան հոգեբանություն, տարրական մաթեմատիկա, թատերական գործունեություն

Վերապատրաստումներ՝  հայաստանյան և միջազգային կրթական ծրագրեր (2003թ. առ այսօր  երկու տասնյակից ավելի սեմինարներ, թրեյնինգներ, դասընթացներ)

2016թ. Հույսի  կամուրջ ՀԿ և ԿԱԻ՝ որպես <<Ներառական և երեխայակենտրոն նախադպրոցական կրթություն>> թեմայով վերապատրաստող

Անցկացրած վերապատրաստումներ

  • 2016 թվականի սեպտեմբերի 17-ից 23-ը  «Երևանի  հ 42 մանկապարտեզ»  ՀՈԱԿ-ի    աշխատակազմի հետ  «Ներառական և երեխայակենտրոն նախադպրոցական կրթություն» թեմայով վերապատրաստում
  • 2019 թվականի  սեպտեմբերի 7-ին Երևանի <<LoLo>> նախակրթարանի անձնակազմի հետ <<Ուսուցման ժամանակակից  մեթոդների կիրառումը  մանկապարտեզի մանկավարժական գործընթացում>> թեմայով   տեսագործնական դասընթաց,
  • այլ:

Անդամակցություն

 2000թ. <<ԷԳՈ>>  երիտասարդ հոգեբանների ՀԿ անդամ

Հետազոտական աշխատանք

2018թ.-ի մարտի 16-ից հուլիսի 30-ը <<Կրթության բարելավում>> վարկային ծրագրի շրջանակներում ՀՊՄՀ–ի Նախադպրոցական և տարրական մասնագիտությունների կրթական ծրագրերի հետազոտական բաղադրիչների վերանայում /Սկզբնական կրթության ֆակուլտետի <<Նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա>> ու <<Տարրական մանկավարժություն և մեթոդիկա>> մասնագիտություններով բակալավրական ծրագրերի մասով/

Լեզուներ

հայերեն,  ռուսերեն, անգլերեն/բավարար/

Ընտանեկան դրությունը

Ամուսնացած է, ունի մեկ որդի