Ապրիլի 23-ին` Մեծ եղեռնի 97-ամյա տարելիցի նախօրեին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպել էր բեմականացում: Բեմադրվեց Պերճ Զեյթունցյանի «Ոտքի’, դատարանն է գալիս» պիեսը:
Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ նախագահ Սլավիկ Ալավերդյանը, ապա սկսվեց ներկայացումը:
Ներկայացման բեմադրող, ԵՊՀ ԻՄ տնտեսագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Սասուն Սահակյանը նշեց, որ թեև ուսանողներն առաջին անգամ էին իրենց ուժերը փորձում դերասանական արվեստի մեջ, սակայն ամենօրյա քրտնաջան աշխատանքների շնորհիվ բեմականացումը հաջողվեց:
Մելինե Մելիքյան