Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ ուսանողական սպորտլանդիան

 2012թ. նոյեմբերի 5-7-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ ուսանողական սպորտլանդիան, որին մասնակցեցին 12 կուրս:

1/4 եզրափակիչ դուրս եկան ՏՏ I, ՀԼԳ I և III, ԱԼԳ III կուրսերը: Եզրափակիչում հանդիպեցին ՏՏ I և ԱԼԳ III կուրսերը:

Հաղթող ճանաչվեց ԱԼԳ III կուրսը: 2-րդ և 3-րդ տեղերն զբաղեցրին ՏՏ I և ՀԼԳ I կուրսերը:

Վերջում տեղի ունեցավ պարգևատրման արարողությունը: Մրցանակային տեղեր գրաված ուսանողներին տնօրենության կողմից հանձնվեցին պատվոգրեր և  նվերներ:

Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի վարիչ Վ. Պողոսյանը շնորհակալություն հայտնեց տնօրենությանը՝ մասնաճյուղում սպորտի զարգացմանն աջակցելու համար: